Կորեան յուրաքանչյուր պահի կարող է կիրառել ատոմային ռումբ
Աշխարհ
Վերջին արբանյակային նկարները ցույց են տալիս, որ Հյուսիսային Կորեան վերականգնել է իր ատոմային հաստատությունները ջրհեղեղի վնասներից և կարող է ցանկության դեպքում ամեն րոպե իրականացնել ատոմային պայթուն: Այս մասին տեղեկացնում է Express անգլիական պարբերականը:
38 North վեբ-կայքի մասնագետները ցույց են տալիս, որ ջուրը դեռ դուրս է գալիս փորձարկման թունելներից, որը կարող է խնդիրներ առաջացնել:
Վաշինգթոնն ու մի շարք այլ պետություններ կոչ են արել ՄԱԿ-ին կիրառել պատժամիջոցներ Կորեայի դեմ, որը դեկտեմբերի 12-ին տիեզերք բաց թողեց իր հրթիռը: Սակայն Փհենյանը կարող է պատժամիջոցներին պատասխանել ատոմային ռումբի երրորդ փորձարկմամբ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)