Փոթորիկը Ֆիլիպիններում խլել է 11 մարդու կյանք
Աշխարհ
Նվազագույնը 11 մարդ է զոհվել ընթացիկ շաբաթվա սկզբին Ֆիլիպիններին վրա հասած տրոպիկական Վուկոնգ փոթորկի պատճառով. ուրբաթ օրը հայտնում են Ֆիլիպինների բնական աղետների Ազգային գործակալությունից. փոխանցում է Podrobnosti-ն:
Վերջին տվյալների համաձայն՝ երեք մարդ զոհվել է տան վրա ընկած ծառի պատճառով: Մնացածները կամ խեղդվել են ջրում, կամ զոհ գնացել փոթորկի հետևանքով առաջ եկած սողանքներին:
Ինչպես արդեն տեղեկանում ենք, փոթորիկը խաղաղվել է՝ հասնելով Հարավչինական ծովի ցածր ճնշման գոտուն:
Ակնկալվում է, որ Վուկոնգն այս տարի կլինի վերջին փոթորիկը Ֆիլիպիններում, քանի որ անձրևների սեզոնը շրջանում այս տարի մոտեցել է ավարտին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)