Գեղարքունիքի մարզպետի որդին պնդում է, որ ինքը պարտաճանաչ հաճախում է աշխատանքի
Հայաստան
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդական, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, հերքում է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, որ ինքը պաշտոնի ստաձնումից ի վեր գրեթե երբեք աշխատանքի չի ներկայացել.
«Մամուլից այսօր տեղեկացա, որ աշխատանքի չեմ հաճախում: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել Հայաստանի օրենսդիր մարմնում և լինել պարոն Շարմազանովի խորհրդականը:
Ի գիտություն նման ապատեղեկատվություն տարածողներին՝ ասեմ, որ ես պարտաճանաչ հաճախում եմ աշխատանքի և մամուլում հրապարակված նյութը որևէ առնչություն չունի իրականության հետ»,- նշում է Կարեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը գրել էր՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ԱԺ իր աշխատակազմում ունի Կարեն Գրիգորյան անուն-ազգանունով խորհրդական, որը, ոչ ավել, ոչ պակաս, մեկ այլ կարկառուն ՀՀԿ-ականի՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին է: Վերջինս խորհրդական է նշանակվել Շարմազանովի պաշտոնի ստաձնումից ի վեր, սակայն գրեթե երբեք գործի չի եկել:
ԱԺ-ում կարծում են, որ Գեղարքունիքը շատ հեռու է Երևանից, ու էդ երեխան հո չի՞ կարող էդքան ճամփա կտրել, ինչ է թե գալիս է աշխատանքի:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի