Ամերիկացին մաքսանենգ ճանապարհով դինոզավր է ներկրել երկիր
ԱՄՆ
Ամերիկացի Էրիկ Պրոկոպին խոստովանել է, որ մաքսանենգ ճանապարհով տիրանոզավրի ոսկորներ է բերել Մոնղոլիայից. գրում է BBC-ն:
Նա Նյու Յորքի դատարանում հայտարարել է, որ անօրինական ճանապարհում ներկրել է դինոզավրի ոսկորները և աճուրդում վաճառել ավելի քան մեկ մլն դոլարով:
Ամերկացին ձերբակալվել էր հոկտեմբերին, երբ նրա տան մոտ հայտնաբերվել էր հնագույն էակների պեղված ոսկորներով լի բեռնատար մեքենան:
Նրա տանից առգրավվել է նաև չինական պտերոզավրի և ևս 2 տեսակի դինոզավրի կմախք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)