Մինսկի խումբը ամենանպատակահարմար ձևն է ԼՂՀ հիմնահարցը հաղթահարելու համար. ԱՄՆ
Աշխարհ
ԱՄՆ-ն նպատակահարմար է գտնում Մինսկի խմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման համար: Այս մասին 1news.az գործակալությանը հաղորդել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ջոնս Ստյուարտը` մեկնաբանելով հատուկ ներկայացուցիչ նշանակելու Բարաք Օբամայի նախաձեռնությունը:
Ինչպես նշում է Ստյուարտը, Միացյալ նահանգները ողջունում է հիմնախնդիրը լուծելու բոլոր քայլերը, սակայն գտնում է, որ Մինսկի խումբը նպատակահարմար է միջազգային միջամտության համար:
Մինչ այդ անդրատլանտյան հարաբերությունների ամերիկյան կենտրոնի մասնագետ Դեվիդ Մարկելը Վաշինգթոնում նշել է, որ ներկայացուցչի նշանակելը, որը լիազորված կլինի բանակցել բոլոր կողմերի հետ բարձր մակարդակի վրա և միակ տարբերակը կլինի Ղարաբաղի հիմնահարցը լուծելու համար: Մասնագետը նաև ավելացրել է, որ հատուկ ներկայացուցիչը կարող է համագործակցել Մինսկի խմբի հետ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)