Մեքենա վարելու համար կանացի հատուկ կոշիկներ են ստեղծվել
Հասարակություն
Իսպանացի գործարար Ռաֆա Գիլհեմը ստեղծել է հատուկ կանացի կոշիկներ, որոնք նախատեսված են բացառապես մեքենա վարելու համար: Իր գյուտը գործարարն անվանել է Nubhes: Մեքենա վարելու համար հատուկ կոշիկներ ստեղծելու գաղափարը նրա մոտ առաջացել էր այն բանից հետո, երբ գործարարը գիտակցել է, որ կանացի կոշիկները բացարձակապես պիտանի չեն մեքենա վարելու համար, հատկապես այնպիսի կոշիկները, որոնք բարձր կրունկներ ունեն: Իհարկե, կանայք մեքենայում պահում են մեկ զույգ կոշիկ. սովորաբար այդ բարձրակրունկները փոխելու համար, սակայն որպես կանոն, այդ փոխնորդ կոշիկներն էլ մեքենա վարելու համար պիտանի չեն. կարծում է Գիլհեմը:
Nubhes կոշիկները շատ հարմար են, առանց կապվող լարերի և հատուկ հարմարեցված են ոտքը սեղմակին դնելու համար: Բացի այդ, դրանք օգտագործող կանայք նշում են, որ այդ կոշիկներն օգնում են թուլացնել ոտքի ֆիզիկական լարվածությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը