Թուրքիային է հանձնվել ևս երկու սիրիացի գեներալ
ԱՐԽԻՎ
Երկու գեներալներ սիրիական բանակից հանձնվել են և անցել Թուրքիայի սահմանը: Այս մասին նշում է Associated press գործակալությունը` հղում կատարելով թուրքական աղբյուրներին:
Աղբյուրների մեջ չի նշվում, թե ովքեր են եղել այդ գեներալները և ոնց են անցել Թուրքիայի սահմանը, սակայն նշվել է, որ գեներալները հանձնվել են այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերը գրավել են Մանաղ ռազմական օդային ճամբարը:
Պաշտոնական աղբյուրներում նաև նշվում է, որ գեներալները ռազմական օդային ճամբարի հրամանատարներ են եղել:
Հիշեցնենք, որ մինչ այդ Թուրքիային էր հանձնվել նաև Սիրիայի ռազմական ոստիկանության ղեկավար գեներալ-մայոր Աբդել Ազիզ Ղասեմ ալ Շալալը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)