Իրանն ավելի արդյունավետ կլինի ԼՂՀ հիմնահարցի լուծման համար
ԱՐԽԻՎ
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման համար Իրանը կարող է ավելի արդյունավետ լինել, քան Մինսկի հանձնախումբն է: Այս մասին նշել է Իրանի նախագահ Ահմադինեժադի խորհրդական, մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մուհամմեդ Բագիր Խորշիդն Интерфакс-Азербайджан-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հայտարարության մեջ նշված է. «Իրանը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի հարևան, կարող է միջնորդ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հարցում և գտնել այդ խնդրի լուծման համար ճանապարհներ: Այսինքն՝ մենք՝ որպես տարածաշրջանային պետություն, կարող ենք ավելի արդյունավետ լինել, քան Մինսկի հանձնախումբը, որը հեռու է գտնվում տարածաշրջանից: Մինսկի տասնութամյա գործունեության ընթացքում ոչ մի արդյունքի չի կարողացել հասնել, իսկ մենք նշում ենք, որ այդ հարցը մեկընդմիշտ պետք է լուծվի»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)