Արմեն Աշոտյանի ամանորյա ուղերձը
ԱՐԽԻՎ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ամանորյա ուղերձը.
«Հարգելի մանկավարժներ, դասախոսներ, գիտաշխատողներ, սիրելի աշակերտներ և ուսանողներ,
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
2012 թվականը Հայաստանի կրթության և գիտության ոլորտի համար եղավ նշանակալի ձեռքբերումների ու նոր նախաձեռնությունների տարի: Հիմք դրվեց գիտելիքի վերաարժևորման և կրթության որակի նկատմամբ հասարակական պահանջի:
Ցանկանում եմ, որ գալիք 2013 թվականը լինի ոլորտում արձանագրված հաջողությունների շարունակականության ապահովման, իսկ մեր պետության ու համայն հայության համար՝ ազգային իղձերի իրականացման և նորանոր ձեռքբերումների տարի:
Մաղթում եմ ձեզ բարօրություն, անձնական երջանկություն և ամենայն բարիք:
Թող Սուրբ Ծննդյան ավետիսն ուղեկից լինի ձեզ ողջ տարվա ընթացքում»:
Սիրով՝ Արմեն Աշոտյան


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)