Սիրիահայ ուսանողները ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր
Հասարակություն
Հայաստանում գտնվող սիրիահայերը ՀՀ սփյուռքի նախարարությունում ի թիվս մի շարք ընդհանրական հիմնախնդիրների ներկայացրել են նաև բուհերում ուսման վարձը վճարելու դժվարությունները: ՀՀ սփյուռքի նախարարությունը հարցը բարձրացրել է պատկան մարմիններում, ինչի արդյունքում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել երիտասարադրական հիմնադրամին հատկացրել 40 միլիոն դրամ (մոտ 100 հազար դոլար), որը ուղղված կլինի սիրիահայ ուսանողների ուսման վարձի մարմանը, ևս 13 միլիոն ՀՀ դրամ հատկացրել է Հայաստան Համահայկական հիմնադրամը:
Դեկտեմբերի 28-ին Հայաստանի տարբեր բուհերի 111 ուսանողներ հանդիսավոր պայմաններում ՀՀ վարչապետ Սիգրան Սարգսյանի, ՀՀ սփյուռքի և կրթության նախարարների, Երիտասարդական հիմնադրամի ղեկավարի կողմից ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերը:
Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշեց, «Մեր այսօրվա միջացառման նպատակն է՝ օգնել սիրիահայերին առկա ժամանակավոր դժվարություններն ավելի հեշտ հաղթահարել: Քաջատեղյակ եմ, որ կան բազմաթիվ այլ խնդիրներ, որտեղ պետք է նաև պետության օժանդակությունը»:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը հետևելու է այսօր կրթաթոշակ ստացած բոլոր սիրիահայ ուսանողների ուսման գործընթացին: «Մենք մշտապես լինելու ենք ձեր կողքին և դուք տեսնելու եք, որ պետության օժանդակությունն առարկայական է: Այսօրվա մեր հանդիպումը դրա վկայություններից մեկն է»,- փաստեց գործադիրի ղեկավարը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկա երիտասարդներին, ասաց, որ այսօր երիտասարդների թիվ մեկ խնդիրը օրինակելի ուսանող լինելն է, ինչին նպաստելու է ՀՀ կառավարությունը. «Անկախ բոլոր դժվարություններից, դուք երջանիկ եք, քանի որ ունեք ազատ, անկախ Հայաստան, որն ամուր կանգնած է յուրաքանչյուրիդ կողքին և պատրաստ է առավելագույնս օժանդակել բոլոր հարցերում»:
Հանդիպման ավարտին սիրիահայ ուսանողներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀՀ կառավարությանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը