Արտակարգ դասընթաց. «Լրատվությունն արտակարգ իրավիճակներում»
Հասարակություն
2013 թ. հունվարի 17-18-ը ՀՀ ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը Երևանում լրագրողների համար կկազմակերպի «Լրատվությունն արտակարգ իրավիճակներում» թեմայով երկօրյա դասընթաց:
Դասընթացի ավարտին մասնակիցները գիտելիքներ կունենան, թե՝
• ի՞նչ է արտակարգ իրավիճակը, ինչ աղետներ են սպառնում Հայաստանին.
• ինչպե՞ս լուսաբանել արտակարգ իրավիճակները.
• ինչպե՞ս համագործակցել արձագանքող ծառայությունների հետ.
• ի՞նչ պահանջներ են ներկայացնում արտակարգ իրավիճակների լրատվությանը կառավարման մարմինները, լրատվամիջոցներն ու հասարակությունը և ինչ հակասություններ են ծագում նրանց միջև.
• ինչպե՞ս ապահովել սեփական անվտանգությունը.
• ի՞նչ չի կարելի ցույց տալ և գրել.
• ի՞նչ դեր ունի լրատվությունն արտակարգ իրավիճակներից առաջ, դրա ժամանակ և հետո, ռիսկի լրատվություն և ճգնաժամի լրատվություն.
• ի՞նչ է աղետների ռիսկի նվազեցման, Հյոգոյի գործողությունների ծրագիրը, ԱՌՆԱՊ-ը, ԱՌՆ ազգային ռազմավարությունը.
Դասընթացը նախատեսված է տպագիր, հեռուստատեսային և էլեկտրոնային լրատվամիջոցներում աշխատող կամ թղթակցող լրագրողների համար:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 14.01.2013 թ.-ի մինչև ժամը 18.00:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը