Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

ՀՀ ԱԻՆ 2012 թ. ձեռքբերումները

Հայաստան

Անցած տարվա ընթացքում ՀՀ ԱԻ նախարարությունն արձանագրել է լուրջ առաջընթաց՝ թե պատրաստվածության, թե տեխնիկական հագեցվածության, թե բնակչության կողմից ձեռք բերված վստահության առումով։

Նոր մասնաշենք «Արտակարգ» քաղաքում
Ամբողջությամբ պատրաստ է ՀՀ ԱԻՆ նոր, 9-հարկանի մասնաշենքը՝ կառուցված նորագույն, սեյսմակայուն տեխնոլոգիաներով ու համապատախան ընդունված միջազգային չափանիշներին։ Այստեղ տեղակայվելու են նախարարության տարբեր ստորաբաժանումներ և ճգնաժամային կառավարման կենտրոնը, որն ապահովված է խոշոր աղետի դեպքում ինքնավար ու անխափան գործելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Մասնաշենքում ստեղծված են նաև բոլոր անհրաժեշտ հարմարությունները' ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվող հաշմանդամություն ունեցող անձանց համար:

ԱԻՆ օդանավակայան և մարդասիրական օգնության միջազգային կենտրոն
ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանում կստեղծվի ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների համատեղ մարդասիրական օգնությունների կենտրոն։ Նախատեսվում է Ստեփանավանի օդանավակայանը տրամադրել ՀՀ ԱԻ նախարարությանը ։

Նոր հրշեջ մաս Երևանում
Երևանի Մյասնիկյան 1 հասցեում կառուցվել է բոլորովին նոր հրշեջ մաս՝ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի համար։ Այնտեղ է տեղակայվելու նաև ԱԻՆ նվագախումբը։

Պոլիկլինիկա՝ ԱԻՆ աշխատակիցների համար
ԱԻ նախարարության անձնակազմի, փրկարար ծառայողների, նրանց ընտանիքների ու կենսաթոշակառուների բժշկական ապահովումն այսուհետ կիրականացվի ԱԻՆ սեփական պոլիկլինիկայում։ «Փյունիկ» հիմնադրամը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է 50 համակարգիչ և «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապբուժօգնության մեկ ավտոմեքենա։

Բարեկարգվել են հրշեջ մասերը
Ամառվա ընթացքում բարեկարգվել են Երևանի, Արագածոտնի ու Կոտայքի մարզերի հրշեջ մասերի տարածքները, շենքերում իրականացվել են լայնածավալ վերանորոգման աշխատանքներ, զգալիորեն բարելավվել են հրշեջ-փրկարարների կենցաղային պայմանները։

Տեսախցիկներ՝ հրշեջ և փրկարարական մեքենաների վրա
Հրշեջ մասերում, հրշեջ և փրկարարական ավտոմեքենաների վրա տեղադրվել են տեսախցիկներ, որոնք հնարավորություն են տալիս գրեթե ամբողջությամբ վերահսկել արտակարգ իրավիճակներին արձագանքման գործընթացը։

Բեռնատար ամենագնացներ ԱԻՆ-ի համար
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ ԱԻՆ Պետռեզերվների գործակալության միջոցներից Փրկարար ծառայությանը հատկացվել է բոլորովին նոր թվով 7' 5 «ՈւՐԱԼ» և 2 «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատար ամենագնաց ավտոմեքենա և 6 շարժական էլեկտրակայան' 500, 400 և 30 կվտ հզորությամբ։ Այդ բեռնատարներից մեկական հանձնվել է Շիրակի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերին։

Սակրավորների ու պայթեցնողների մասնագիտացված խումբ
Հունվարին ԱԻ նախարար Ա. Երիցյանը վկայականներ հանձնեց պայթեցման աշխատանքների իրականացման դասընթացները հաջողությամբ ավարտած 6 փրկարարի, որոնք իրենց հմտությունները ցուցադրեցին Վանաձոր-Ալավերդի մայրուղուն կից տարածքում վնասազերծելով վտանգավոր ժայռակտորը, Շիրակի մարզում՝ պայթեցման շնորհիվ կանխեցին ձնահյուսը և պայթեցման միջոցով անվնաս ապամոնտաժեցին Երևանի կրկեսի հին շենքի գմբեթը։

Գիտատեխնիկական խորհուրդ՝ արտակարգ իրավիճակների համար
Հունվարին ՀՀ Վարչապետի որոշմամբ հաստատվել է ՀՀ ԱԻՆ Գիտատեխնիկական խորհրդի ստեղծումը, որի նպատակն է բնական և տեխնածին աղետների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին նպաստելը, տվյալ բնագավառի արդիականացումն ու գիտական նորարարության ներմուծումը, նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորումը։

«Նորքի» տեղեկատվական բազաները ՃԿԿ-ում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի 30-ից ավելի տարբեր տեղեկատվական համակարգերն ու շտեմարանները համալրեցին ԱԻՆ ՃԿԿ տեղեկատվական բազան։

Համալրվել է ԱԻՆ հակակարկտային բազան
Կառուցվել է 35 հակակարկտային կայան, որոնցից 9-ը շարժական։ Նար կայանները տեղակայված են Արմավիրի, Արագածոտնի և Լոռու մարզերում։

Նոր սեյսմիկ կայաններ՝ ճապոնացիների աջակցությամբ
Երևանում գործարկվել է իրական ժամանակում սեյսմիկ ինտենսիվության բաշխման նոր սերնդի համակարգ: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից «ՀՀ-ում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման ծրագրով» տեղադրվել է հինգ նոր սեյսմիկ կայաններից բաղկացած համակարգ, որը հագեցած է ժամանակակից սեյսմոգրաֆներով: Այդ սարքավորումները ճապոնական կողմն անհատույց փոխանցեց ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալությանը: Շուտով նման համակարգ կտեղադրվի նաև Գյումրիում։

Գառնիի դիտարանը՝ տարածաշրջանային գիտական կենտրոն
2012 թ. մարտին ՀՀ կառավարության որոշմամբ դիտարանը հանձնվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Մշակվել է Գառնիի դիտարանի զարգացման ծրագիր, որի համաձայն՝ այն կարդիականացվի, կվերազինվի ու կդառնա գիտական հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն։

Վերազինվել է ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատը
Մայիսին ՀՀ ԱԻՆ ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատը ստացել է նոր, «Պրոֆի» տիպի շնչառական ապարատներ, որոնք փոխարինելու են արդեն հնացած թթվածնային մեկուսիչ հակագազերին: Շնչառական ապարատներից բացի՝ ջոկատի անձնակազմն ապահովվել է նոր մարտական համազգեստով (ջերմակայուն հագուստ, ճտքավոր կոշիկներ, սաղավարտ, ձեռնոցներ) և ջերմաանդրադարձիչ հանդերձանքով, որը թույլ է տալիս աշխատել չափազանց բարձր ջերմաստիճանի պայմաններում: Մոտ մեկ տարի առաջ ջոկատը ստացել է նաև բոլորովին նոր՝ 2010 թ. արտադրության, 5 տոննա ջրատարողությամբ «ԿԱՄԱԶ» մակնիշի հրշեջ մեքենաներ:

Ստեղծվում են կամավորական հրշեջ ջոկատներ
«Քաղպաշտպանություն առանց սահմանների» կազմակերպությունը կաջակցի կամավորական ջոկատների ստեղծման հետ կապված հարցերում։ Լոռու մարզում արդեն ակտիվորեն իրականացվում են կամավորական հիմունքներով հրշեջ-փրկարարական ջոկատների կազմավորման աշխատանքները։

Նոր զրահամեքենա
ԱԻՆ փրկարար ծառայությունը ձեռք է բերել 12-մետրանոց ամենագնաց զրահամեքենա, որն ի վիճակի է հաղթահարել թե՛ ձնապատ, թե՛ ջրառատ արգելքներ, տեղափոխել տասնյակ մարդկանց կամ բեռնատար ծանր ավտոմեքենա:

Շարժական բաղնիք՝ փրկարարների համար
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական բազան օրերս համալրվել է շարժական բաղնիքով։ «ԶԻԼ 131 Կունգ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենաներից մեկը ՀՀ ԱԻՆ նախագծով ու պատվերով ձևափոխվել, դարձել է շարժական բաղնիք' դաշտային պայմաններում աշխատող փրկարարներին հիգիենիկ պայմաններով ապահովելու համար։

Մեքենան ունի 1950 լիտր տարողությամբ ջրի բաք, պոմպ՝ այլ աղբյուրից ջուր վերցնելու համար, ունիվերսալ կաթսա, որն աշխատում է գազով, փայտով ու դիզելային յուղով, կա նաև օդափոխության ու ջրահեռացման համակարգ։

Հիդրոմետը վերսկսել է աերոլոգիական դիտարկումները
ՀՕԿ-ի միջնորդությամբ և Կլիմայական դիտարկումների գլոբալ համակարգի (GCOS) քարտուղարության ֆինանսավորմամբ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությանը տրամադրվեց ռադիոզոնդարկման նոր METEOMODEM SP10 համակարգ՝ 22 հազար եվրո արժողությամբ, ինչպես նաև M10 տիպի 500 ռադիոզոնդ՝ 40 500 եվրո արժեքով: Սա հնարավորություն է տալիս ստանալ մթնոլորտի' մինչև 30 կմ հատվածում տարբեր բարձրությունների վրա չափված օդերևութաբանական տարրերի մեծությունների տվյալներ (մթնոլորտային ճնշում, խոնավության պակասորդ, ջերմաստիճան, քամու արագություն և ուղղություն):

«Լուսակերտի» վարժահրապարակը հիմնանորոգվում է
ԱԻ նախարարի հրամանով «Լուսակերտ» վարժահրապարակը դրվել է ակադեմիայի տրամադրության տակ։ Ամբողջությամբ նորոգելուց և տարածքը բարեկարգելուց հետո այն վերածվելու է տարածաշրջանային նշանակության և միջազգային չափանիշներին համապատասխան ուսումնական բազայի՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների գործնական պարապմունքների, փրկարար ծառայության աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև տեղական ու միջազգային մակարդակի ուսումնավարժություններ անցկացնելու համար։

Կարճ ժամանակահատվածում հիմնանորոգվել են գրեթե բոլոր շինությունների տանիքները, ամբողջությամբ վերանորոգվել ու կահավորվել են տեսական դասընթացների լսարանները, լոգասենյակները, արդեն պատրաստ են արգելքների հաղթահարման, պարանային աշխատանքների, «փլատակների» և «ստորգետնյա թունելների» բացօթյա վարժահրապարակ-տեղամասերը, տարածքը մաքրվել է ու կանաչապատվել։
Վարժահրապարակի զարգացման ծրագրով նախատեսվում է շինություններից մեկում ստեղծել նաև շարժական պատերով լաբիրինթոս՝ ծխապատ գոտում որոնողական աշխատանքների համար, տեխնիկական լաբորատորիա, տարաբնույթ հրդեհների նմանակման սենյակներ, տարբեր ճանապարհատրանսպորտային և երկաթուղային պատահարների տեղամասեր, աշտարակների համալիր։ Վարժահրապարակը կունենա նաև փակ մարզադահլիճ՝ ֆիզիկական պատրաստության համար, մարզադաշտ՝ վազքուղով, լողավազան՝ ջրափրկարարների և ջրասուզակների համար, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, հյուրանոց՝ ուսանողների, մարզերից ժամանած հրշեջ-փրկարարների և արտերկրի հյուրերի համար, ինչպես նաև ուղղաթիռի և շարահրապարակ։

Մշակույթի տուն՝ ԱԻՆ համակարգում
ՀՀ ԱԻ նախարարությունը կունենա մշակույթի տուն՝ նախատեսված ԱԻ համակարգի աշխատակիցների երեխաների և թոռների գեղագիտական կրթության և ժամանցի համար։ Երեխաները բոլոր անհրաժեշտ պայմանները կունենան իրենց արդյունավետ ժամանցը մշակույթի կենտրոնում անցկացնելու համար: Երեխաների համար կբացվեն մի շարք օգտակար և հետաքրքիր ստեղծագործական խմբակներ: Մասնավորապես կգործեն վոկալի, նկարչության, տարբեր ոճի պարերի (լատինոամերիկյան, հիփ-հոփ, այլ ժամանակակից և տարբեր ազգերի ժողովրդական) և արվեստի այլ ճյուղերի խմբակներ: Մշակույթի կենտրոնում կանցկացվեն նաև վարսահարդարման, համակարգչային և առաջին բուժօգնության դասընթացներ:

Ճգնաժամային կառավարման կենտրոններ մարզերում
ԱԻ նախարարի հրամանով նման կենտրոններ են բացվելու ՀՀ բոլոր մարզերում, իսկ հինգ մարզերում գործելու են նաև «911» ծառայության արձագանքման կենտրոններ: Հիմնական նպատակն է նվազեցնել ճգնաժամային կենտրոնի ծանրաբեռնվածությունը և մեծացնել արտակարգ պատահարներին արձագանքման արդյունավետությունը։

Ավելացել է սեյսմիկ կայանների թիվը
Միջազգային գործընկերների աջակցությամբ ձեռք է բերվել 6 նոր, ժամանակակից սեյսմոգրաֆ, որոնք տեղադրվելու են ՀԱԷԿ-ի շուրջը։ Ժամանակավոր հիմունքներով 4 նոր սեյսմոգրաֆ է տեղադրվել ՀՀ հարավում գտնվող Գորիս, Կապան, Եղվարդ, Խնածախ համայնքներում՝ սեյսմիկ աղմուկների մակարդակը չափելու նպատակով։ Սարքերը գործելու են մինչև 2013 թ. մարտ, որից հետո նախատեսվում է դրանք տեղադրել մշտական հիմունքներով։ Նման կայաններ են տեղադրվել նաև հանրապետության հյուսիս-արևմտյան հատվածում (Գյումրի, Բավրա, Ստեփանավան)։

Աննախադեպ նախաձեռնություն ԱԻՆ-ում
ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ ԱԻՆ համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք:

«ՓԱՐՈՍ» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանի համար ԱԻՆ հրավերն անակնկալ էր. «Սկզբում շատ զարմացա, թե ինչ գործ ունի ԱԻ նախարարությունը մեր հետ, բայց հետո հասկացա, որ մենք հենց ապրում ենք արտակարգ իրավիճակներում։ Շնորհակալ եմ նման նախաձեռնության համար ու հուսով, որ այն կվարակի մյուս պետական կառույցներին»։

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ քննարկվել են այդ հարցի հետ կապված բոլոր խնդիրները, մշակվել աշխատանքի մրցույթի պայմաններն ու չափորոշիչները։ 1-ին փուլում աշխատանքի կանցնեն սայլակավոր հաշմանդամները։ Նրանց համար ԱԻՆ մասնաշենքերում ստեղծված են ազատ տեղաշարժվելու համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ և կտրամադրվի հատուկ ավտոբուս՝ աշխատանքի վայր տեղափոխման համար։

«Արտակարգ» քաղաքում կհիմնվի ԱԻ թանգարան
ԱԻ նախարար Ա. Երիցյանի նախաձեռնությամբ՝ նախարարության մասնաշենքերից մեկում կստեղծվի Արտակարգ իրավիճակների թանգարան, որտեղ ներկայացված կլինեն ԱԻՆ կազմում ընդգրկված բոլոր ծառայությունների պատմությունը, անցած ուղին, արխիվային նյութերը, հին տեխնիկական միջոցները և այլն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված