Մարին որոշել է խախտել կանոնները
Հասարակություն
Մարին այս տարի Ամանորը Եվրոպայում է դիմավորելու: Երգչուհին մեկնելու է այնտեղ աշխատող հայրիկի մոտ, որպեսզի միասին նշեն տոնը:
Առաջին անգամ է, որ երգչուհին Նոր տարին տանը չի դիմավորելու, թեև, ըստ նրա, չի կարելի համարել, թե Ամանորն առանց ընտանիքի է անցկացնելու. «Քանի որ մեկնում եմ հայրիկիս մոտ ու Ամանորը նրա հետ եմ դիմավորելու, չի կարելի ասել, թե ընտանիքիս հետ չեմ»:
Մարին պատմեց, որ սովորաբար հայրիկն է Ամանորին տուն գալիս, բայց այս տարի որոշեցին խախտել բոլոր կանոնները. «Ինձ համար սա ամենաընտանեկան տոներից մեկն է, կարծում եմ՝ Ամանորին յուրաքանչյուր մարդ պետք է իր ընտանիքի հետ լինի»: Պարզվում է՝ երգչուհին սովորաբար չի սիրում Ամանորի գիշերը տանից դուրս գալ. այս անգամ բացառություն է արել.«Այս տարին ինձ համար շատ ծանրաբեռնված էր: Ամռանն էլ չհասցրեցի հանգստանալ, այդ իսկ պատճառով որոշեցի Ամանորին ընդառաջ մեկնել»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Մարին:
Մարին անկեղծացավ, որ այնքան էլ ոգևորված չէ այս ճամփորդությամբ. «Սովորաբար շատ ոգևորված եմ լինում, բայց այս անգամ այդպես չէ: Չգիտեմ՝ ինչով է պայմանավորված: Մի քանի ժամից մեկնելու եմ, բայց նույնիսկ ճամպրուկներս չեմ դասավորել: Հուսով եմ՝ այնտեղ ավելի ոգևորված կլինեմ»:
Ամանորից հետո երգչուհին պատրաստվում է Եվրոպայում նոր տեսահոլովակ նկարահանել «Little women» երգի հիման վրա, իսկ Երևան կվերադառնա հունվարի վերջին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը