Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են գրել համատեղ պատմություն
ԱՐԽԻՎ
Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են ընդհանուր պատմություն գրել: Այդ մասին այսօր հայտարարվել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում: Այս մասին հայտնում է APA ադրբեջանական լրատվական գործակալությունը:
Պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմեդովը նշել է, որ այդ նպատակով Թուրքիայից ժամանել են պատմաբաններ: Նա նաև ավելացրել է, որ այս մասին որոշումն ընդունվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ադրբեջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Մահմուդովը նշել է, որ բացի թուրք պատմաբաններից՝ Ադրբեջան կժամանեն նաև պատմաբաններ Ղազախստաից, Ուկրաինայից, Մոլդովայից, Վրաստանից և Դաղստանից:
Սա գալիս է Ադրբեջանի նպատակներից՝ իր պատմությունը կապել ավելի հին պատմություն ունեցող թուրքական պետության հետ: Սա նպատակ ունի Իրանական Ատրպատականի նահանգն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացնել որպես իր տարածքներ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)