Ադրբեջանը պետք է ավելի ակտիվ լինի ՆԱՏՕ-ի ծրագրերում. Դավութօղլու
ԱՐԽԻՎ
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Կենտրոնական Ասիայի մի շարք պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանը, Բոսնիան, Հերցեգովինան, ինչպես նաև Եգիպտոսը, Թունիսը և Մարոկկոն ավելի ակտիվ մասնակցություն պետք է ունենան ՆԱՏՕ-ի ծրագրերում: Այս մասին հաղորդում է Regnum լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ «Համագործակցություն հանուն խաղաղության» նոր ծրագրեր են կազմվում, և այդ ծրագրերին կողմնակից է ոչ միայն Թուրքիան, այլև մյուս վերոնշյալ պետությունները:
Այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ Թուրքիան ցանկանում է ՆԱՏՕ-ի ծրագրերին ավելի ներգրավել Ադրբեջանին, և դրա միջոցով ավելի շատ օժանդակություն կստանա իր դաշնակից պետությունը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)