Սերգո Կարապետյանի տարեվերջյան այցը
Հասարակություն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ: Նախարարի առաջին կանգառը եղել է Խաչիկ գյուղի զորամասը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարին ուղեկցել են գեներալ–մայոր Պողոս Պողոսյանը և Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ջերմորեն ողջունել է Հայոց բանակի զինորներին, շնորհավորել է նրանց գալիք տոների կապակցությամբ, մաղթել է քաջառողջություն, նորանոր հաղթականներ և շնորհակալություն է հայտնել անձնվեր ծառայության համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Խաչիկ գյուղի սահմանապահ դիրքերում ծառայող զինվորներին: Իր խոսքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշել է. «Շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ տոկունություն ու խաղաղ ծառայություն, հաջողություններ՝ պետության սահմանները անառիկ պահելու գործում, իսկ Ձեր ընտանիքներին' քաջառողջություն ու բարօրություն, մեր պետությանը՝ էլ ավելի հզորացում»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը տարեվերջյան հանդիպում է ունեցել նաև Խաչիկ գյուղի բնակիչների հետ: Հանդիպման ընթաքցքում նախարարն ամփոփել է գյուղատնտեսական տարին, նշել այն ձեռքբերումները, որն ունեցել է Հայաստանի գյուղատնտեսությունը 2012 թվականին և փոխանցել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի ցուցումով շարունակական են լինելու պետության աջակցության ծրագրերը գյուղացուն նաև հաջորդ տարի: Հանդիպման ավարտին նախարարը շնորհավորել է նրանց Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ուժ ու կորով և նորանոր հաջողություններ է մաղթել հայ գյուղացուն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը