Նախարար Գագիկ Բեգլարյանի ամանորյա ուղերձը
Հասարակություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի գործընկերներ, տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ,
Մենք Նոր տարի ենք մտնում նոր պարտավորություններով և մեծ սպասելիքներով։ Սա շատ կարևոր և պատասխանատու տարի է լինելու մեր պետության և ժողովրդի կյանքում. ծրագրերի հստակ իրականացման, աշխատանքների ամբողջացման, աշխատաոճի և մասնագիտական մոտեցումների վերանայման, թարմացման ու կատարելագործման, պատասխանատու որոշումների և հանձնառություների կայացման տարի։
Մենք աշխատում ենք մի ասպարեզում, որը մեծ բաժին ունի մեր ժողովրդի կյանքը բարելավելու, այն ժամանակակից և արդյունավետ դարձնելու խնդիրներում։ Այսօր, ձմռան եղանակաային բարդ պայմաններում, մեր գործընկերներն ամեն ինչ անում են հանրապետության բոլոր ճանապարհների անցունակությունը, տրանսպորտային փոխադրումների անխափանության, Նոր տարվա ծանրաբեռնված հաղորդակցության ու կապի ապահովման ուղղությամբ։ Ես գնահատում եմ մեր մասնագետների ազնիվ և նվիրված աշխատանքը։ Գալիք տարում մենք աննախադեպ ընդգրկուն ծրագրեր ունենք իրականացնելու Հայաստանի տրանսպորտի և կապի ոլորտներում։ Պահանջները և պատասխանատվությունը շատ բարձր են լինելու։ Ամեն ինչ պետք է անենք՝ մեր նկատմամբ ժողովրդի ակնկալիքները ամբողջովին արդարացնելու ուղղությամբ։ Եվ ես համոզված եմ դրանում։
Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ.
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկանում եմ բախտավորություն և հաջողություններ նոր տարում, բոլոր նպատակների իրականացում, առողջություն, բարեկեցություն և ապահովություն կյանքում և աշխատանքում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Լավագույն մաղթանքներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գագիկ Բեգլարյան»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը