Օգնություն սիրիահայերին՝ «Երևան-սիթի»–ի կտրոններով
Հասարակություն
2012թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդիին, Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Ս. Մ. Աբուգեյթին, «Քուվեյթ Նյուզ» գործակալության գլխավոր խմբագիր Համեդ ալ-Ամիրիին: Ընդունելության ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն Հայաստանում գտնվող սիրիահայերին 100 հազար դոլար օգնություն հատկացնելու վերաբերյալ:
Ս/թ. դեկտեմբերի 26-ին Քուվեյթի Հանրապետության դեսպան պարոն Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդին Սփյուռքի նախաարությունում «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը հանձնեց 20-հազարանոց 2000 կտրոն, որով սիրիահայերին հնարավորություն է տրվում գնումներ կատարել «Երևան-սիթի» խանութների ցանցից:
Սփյուռքի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանում գտնվող սիրիահայերի օգնության այս ծրագիրը իրականացնողները՝ Քուվեյթի դեսպանատունը և Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպությունը ինքնուրույն կերպով ուսումնասիրել են Երևանի խանութների գնային առաջարկները և իրենք են որոշել, թե որքան, ինչպես և ում միջոցով տրամադրեն վերոհիշյալ օգնությունը:
Ծրագրից օգտվում են Հայաստանում գտնվող 1000 սիրիահայ ընտանիք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը