Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Ի՞նչի մասին են երազում Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները

Հասարակություն

Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյանները Նոր տարին միասին դիմավորելու են տանը, ներկայում իրենց մայրիկի ու տատիկի հետ նախապատրաստում են ամանորյա ուտեստները եւ հավատում, որ տարեմուտի գիշերը պահած երազանքներն ի կատար են ածվելու: BRAVO.am-ը հյուրընկալվել է Ալավերդյան քույրերի տանը, լուսանկարել նրանց տոնածառը զարդարելիս, ֆոտոշարքում կգտնեք նաեւ Շելբի շնիկին: Երգչուհիները պատմել են իրենց հաջողությունների, ակնկալիքների ու մանկական հիշողությունների մասին:

Անուշիկ. Մեր տոնածառը միշտ մայրս ու Արեւիկն են զարդարում: Մյուս տարի, երբ Արեւիկը Ֆրանսիայում կլինի, ստիպված կլինեմ ես զարդարել:

Արեւիկ. Սիրում եմ զարդարման ընթացքը: Այս անգամ տոնածառից փոքրիկ Էյֆելյան աշտարակ եմ կախել' ֆրանսիական շունչ հաղորդելու համար: Ինչպես շատ ընտանիքներում, դեկտեմբերի 31-ին մենք էլ արագ-արագ սեղանը գցում ենք, որ ուղիղ կեսգիշերին շամպայնը բացենք ու նստենք սեղանի շուրջ: Նոր տարին բոլորս միասին ենք դիմավորելու. ամուսինս Ֆրանսիայից կգա, կմիանան շատ մտերիմ մարդիկ եւ տանը կնշենք այս ընտանեկան տոնը:

Նոր տարվա սիրելի ուտեստները

Արեւիկ. Սիրում եմ բլինչիկ, պասուց դոլմա, նաեւ սացիվի: Տատիկս թբիլիսեցի է, իր բաղադրատոմսը մայրիկիս է սովորեցրել, նա էլ շատ համեղ պատրաստում է: Բայց այդ օրերին ես ամենից շատ ուզում եմ տապակած կարտոֆիլ ուտել:):

Անուշիկ. Եթե որեւէ տեղ հյուր եմ գնում, անպայման բլինչիկ եմ ուտում, որը երեւի թե բոլորի մոտ համեղ է ստացվում: Մսակեր եմ, նաեւ շատ եմ սիրում ավանդական խոզի բուդը: Իսկ մեր տանը միայն աղցաններն եմ պատրաստում:

Երազանքների Նոր տարին

Արեւիկ. Նախորդ Ամանորը դիմավորել եմ Ֆրանսիայում' ամուսնուս ընտանիքի հետ: Այդ ժամանակ նշանված էինք, գնացել էի ծանոթանալու փարիզյան կյանքին: Այնտեղ մեծ շուքով նշում են դեկտեմբերի 24-ի գիշերը' «Merry Christmas»-ը, որը մեզ համար ընդամենը նախապատրաստական օր է: Ինձ համար անսովոր, բայց շատ ուրախ օր էր, ամուսինս էլ Ձմեռ պապիկն էր: Իսկ Փարիզի ամանորյա ձեւավորումն ուղղակի հրաշք է, մեր Հանրապետության հրապարակի զարդարանքներն ինչ-որ չափով նման են Շանզ-Էլիզեի ձեւավորմանը, չնայած' Փարիզում աչքովս թռչող պեգասներ չեն ընկել:):

Հայկական Նոր տարվա վատ կողմերից մեկն այն է, որ չես հասցնում տոնից հաճույք ստանալ. անընդհատ պետք է հյուրերին դիմավորես ու ճանապարհես, հյուր գնաս, նույնիսկ այդ օրերին բարեկամներիդ հետ չես կարողանում լիարժեք շփվել: Այս տարի հայրական տանս անցկացրած վերջին Նոր տարին կլինի, բայց հուսով եմ' հետագայում կվերադառնամ ու նորից այստեղ կնշեմ:

Անուշիկ. Կցանկանայի Ամանորը նշել տաք որեւէ երկրում' լողավազանում կամ ծովափին: Ամեն ինչ դեռ ռջեւում է, հաստատ այդպիսի Ամանոր էլ կունենամ, բայց ամեն տարի տաք երկրում դիմավորելը հետաքրքիր չի լինի: Ավելի գերադասելի է հարազատ տանը լինել եւ ձմեռ ու ձյուն լինի:

Հիշողություններ

Արեւիկ. Մանկական շատ հիշողություններ ունենք: Երբ փոքր էինք, Ձմեռ պապիկին շատ էինք սպասում: Հանկարծ գիշերը մեր դուռը թակում էին, հայրս էլ ասում էր' Ձմեռ պապիկն արդեն երկրորդ հարկ բարձրացավ: Շատ խաղալիքներ էինք ստանում, իսկ հյուրերը մրգեր ու կոնֆետներ էին բերում, ասում էին' Ձմեռ պապիկն է ուղարկել:

Անուշիկ. Մի անգամ չեմ քնել եւ մինչեւ կեսգիշեր սպասել եմ, նստել դռան մոտ, որ տեսնեմ' երբ է գալու ու գնա, բայց այդպես էլ չտեսա:): Հանդեսների ժամանակ էլ Ձյունանուշիկի կերպարում եմ եղել, նաեւ անցյալ տարի անակնկալ արեցի ու կրկին Ձյունանուշիկ դարձա:

Նվերներ, նվերներ, նվերներ…

Արեւիկ. Ես Ձմեռ պապիկին նամակ գրեցի, տվեցի ամուսնուս եւ հիմա սպասում եմ:): Հստակ ասել եմ' ինչ եմ ուզում: Ֆրանսիայից շատ-շատ նվերներ է բերելու ոչ միայն ինձ, այլեւ ընտանիքիս անդամների համար: Ես էլ «Ձմեռ պապիկիս» համար նվեր ունեմ, բայց այդքան շռայլ չեմ, ինչպես ինքը: Հայրս էլ տարեվերջին տան համար խոշոր գնում է անում, արդեն ավանդույթ է դարձել:

Անուշիկ. Հաճախ Արեւիկը համացանցում հետաքրքիր ինչ-որ զգեստ կամ ուրիշ բան է տեսնում, ինձ հարցնում է' հավանում եմ, թե' ոչ, մի քանի րոպե հետո գալիս ասում է' գիտես ինչ է եղել… Ես արդեն գիտեմ, որ Հայկոն դա արդեն գնել է Արեւիկի համար:

Ի՞նչ հագնել տարեմուտի գիշերը

Արեւիկ. Վաղուց որոշել եմ' ինչ եմ հագնելու, ինչ աքսեսուարների հետ եմ համադրելու: Օրեր առաջ նորաձեւության փորձագետ Էվելինա Խրոմչենկոյի խորհուրդներն էի կարդում, որին համարում եմ մոդայի էտալոն, նա խորհուրդ էր տալիս, թե ինչ կարելի է կրել Նոր տարվա գիշերը: Հաճելիորեն զարմացա, որ նշել էր այն հագուստը, գույնը, դետալները, որոնք ես նախապես ընտրել էի: Համադրելու եմ սեւն ու ոսկեգույնը:

Անուշիկ. Իսկ ես նույնիսկ չգիտեմ' ինչ եմ հագնելու: Դերձակս վերջին օրով մի զգեստ կկարի: Հաճախ չեմ կողմնորշվում' ինչ կարելի է հագնել, պատահել է, որ համերգից մեկ օր առաջ կտորը տվել եմ իմ սիրելի դերձակին, առավոտյան վերցրել եմ ու հագել:

2012 թվականի ամենամեծ ձեռքբերումը

Անուշիկ. Վերջապես կազմավորվեց իմ բենդը, մաղթում եմ, որ բոլոր երգիչներն ունենան ու աշխատեն լավ երաժիշտների հետ: Ինձ համար իսկապես ձեռքբերում էր. որպես երգչուհի' մի քանի քայլ առաջ գնացի ու հասկացա' ինչ հաճելի է աշխատել կենդանի նվագախմբի հետ: Տարվա ընթացքում ակումբներում բազմաթիվ համերգներ ենք ունեցել: Նոր տարվա գիշերը չենք աշխատի, բայց հունվարի 1-ին Ծաղկաձորում ելույթ կունենանք:

Արեւիկ. Իհարկե, կարեւոր առաջին իրադարձությունն ամուսնությունս էր: Ընկերուհիներիս հետ շատ լավ օրեր եմ ունեցել, հուսամ' հաջորդ տարին էլ նույնքան դրական եւ ուրախ կանցնի:

Ակնկալիքներ, երազանքներ…

Արեւիկ. Ինձ համար 2013-ը սպասելիքներով լի տարի է. ամուսնուս հետ նպատակ ունենք ճանապարհորդել եվրոպական մի քանի քաղաքով' Լոնդոն, Վենետիկ…, իսկ 2014 թվականը դիմավորել Միացյալ Նահանգներում: Ուզում եմ' ընտանեկան ձեռքբերումներս շատ լինեն: Հունվարի 13-ից արդեն տեղափոխվելու եմ Ֆրանսիա, ուզում եմ իմ ամենամեծ հոբբին' նորաձեւությունը, մասնագիտություն դարձնել: Ամուսնուս հետ բիզնեսով չեմ զբաղվի, քանի որ հեռու եմ եւ չեմ հասկանում այդ ոլորտից:

Անուշիկ. Գալիք տարում իմ գործունեությունը երկու մասի է բաժանվելու' բենդի հետ համերգներ եւ անհատական աշխատանքներ: Հուսով եմ' վերջապես կնկարահանվի նոր տեսահոլովակս, որի երգը' «Սրտխփոցը», վաղուց պատրաստ է: Ես էլ կցանկանամ ճանապարհորդել, ամենակարեւորը' շատ-շատ եմ ուզում տեսնել Դիլիջանի Պարզ լիճը: Թող բոլորի երազանքներն իրականանան:

 

 

 

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված