Վարդան ամանորը կդիմավորի իբրև Ձյունանուշ
Հասարակություն
Հայկական արմատներով հայտնի երգչուհի ու պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) NEWS.am STYLE–ին պատմեց իր տոնական ծրագրերի մասին։
Կպատմե՞ս, ինչպես ես դիմավորելու 2013 թվականը։
Այս Նոր տարին դիմավորելու եմ բեմում, դրանից լավ տոն չեմ էլ կարող պատկերացնել։ Ամանորյա գիշերվան նախապատրաստվում եմ կարծես մանկապարտեզի հանդեսին, սակայն այս անգամ ոչ թե ոտանավոր եմ արտասանելու, այլ՝ իմ երգերի ու պարերի միջոցով դահլիճում նստածներին լավ տրամադրություն պարգեւելու։
Ի դեպ, հանդեսների մասին. ինչպե՞ս էին դրանք անցնում։
Երբ փոքր էի, մայրս ինձ համար շատ գեղեցիկ ամանորյա զգեստներ էր կարում։ Ես ամենագեղեցիկն էի (ամեն դեպքում ինձ այդպես էր թվում)։ Ավելի հաճախ ձյան փաթիլ էի լինում։
Իսկ ի՞նչ ես հագնելու այս տարի։
Նոր տարին դիմավորելու եմ Ձյունանուշի հագուստով։ Իմ ոճաբաններն ինձ համար շատ գեղեցիկ զգեստ են պատրաստել։
Հավատո՞ւմ ես, որ Նոր տարվա գիշերը երազանքները կատարվում են։
Հավատում եմ, որ ժամացույցի զարկերի տակ պահած ցանկությունն իրականանում է։ Փորձել եմ ոչ մեկ անգամ։ Դրա համար թղթի փոքրիկ կտորի վրա գրեք ձեր ցանկությունը, այրեք այն ժամացույցի զարկերի տակ, մոխիրը լցրեք շամպայնի մեջ ու անմիջապես էլ խմեք։
Իսկ տարվա խորհրդանիշին հավատո՞ւմ ես։ Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կբերի օձի տարին։
Բոլոր իրավիճակներում աշխատում եմ միշտ էլ լավը տեսնել։ Հուսով եմ՝ օձի տարում կիմաստնանանք։
Ի՞նչ կմաղթեիր բոլորին։
Հավատացեք ձեր ուժերին, որքան էլ դժվար լինի, մի հանձնվեք։ Շարժվեք երազանքին ընդառաջ։
Իսկ թշնամիների ասելու բան ունե՞ս։
Թշնամիներին… առանձնապես չունեմ թշնամի, կան մարդիկ, ումից հիասթափվել եմ։ Նրանց կմաղթեի ժամանակ եւ ուժեր չվատնել վրիժառության ծրագրերի վրա, այլ էներգիային անհրաժեշտ ուղղություն տալ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը