Սոֆի Մխեյան. «Այս տարի ես ընտրեցի ընտանիքս»
Հասարակություն
Հանրահայտ հայ երգչուհի Սոֆի Մխեյանը Նոր տարին դիմավորելու է տանը, մտերիմ մարդկանց հետ։ Իսկ հետո ընկերների հետ ինչ-որ տեղ կգնա, NEWS.am STYLE –ի թղթակցին պատմել է երգչուհին. «Այս տարի ես ընտրեցի ընտանիքս, այլ ոչ՝ աշխատանքը։ 2013-ը ցանկանում եմ իմ տանը դիմավորել, ջերմ ու հարմարավետ մթնոլորտում»։ Որքա՞ն արժե Սոֆիի ամանորյա ելույթը հարցին երգչուհին չպատասխանեց, բայց կատակեց, թե «դա շատ թանկ հաճույք է»։
«Ցանկանում եմ, որ 2013-ին բոլորը մի քիչ բարի լինեն։ Պետք է հիշել բումերանգի օրենքի մասին. ինչ շպրտես՝ այն էլ կստանաս։ Չարժե անել մի բան, ինչի համար ափսոսելու ես։ Եկեք այնպես անենք, որ չարության ու ագրեսիայի փոխարեն ամեն տեղ ժպիտն ու ծիծաղն իշխեն», - նշել է Սոֆի Մխեյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը