Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ավիավթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 4–ի
Ռուսաստան
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Red Wings ավիաընկերությանը պատկանող «Ту-204» մակնիշի օդանավի՝ վթարի ենթարկվելու հետևանքով զոհվածների թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությանը։
ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինինի խոսքերով՝ հարուցվել է քրեական գործ, քանի որ քննարկվում է այն վարկածը, որ ավիավթարը տեղի է ունեցել օդաչուի սխալի հետևանքով։
Նախնական տվյալներով, 6 մարդ հիվանդանոց է տեղափոխվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)