Հայկական շոուբիզնեսի լավագույն տասնյակը. SigmaTV
Հասարակություն
Երեկ Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնում կայացավ 8-րդ «Top 10» մրցանակաբաշխությունը: 2012 թվականին ամենաշատ ձայներ հավաքած տեսահոլովակների վարկանշային արդյունքները փորձել է ամփոփել Հ1-ով հեռարձակվող «Sigma TV»-ի հիթ-շքերթը:
Միջոցառմանը պարգևատրվել ու ելույթ են ունեցել Լայանան, Հասմիկ Կարապետյանը, Զարուհի Բաբայանը, Անդրեն, Ռազմիկ Ամյանը, Քրիստինե Պեպելյանը, Արմոն, Միհրան Ծառուկյանը, Նարեկ Բավեյանը, Արամեն, Սոֆի Մխեյանը, Արման Հովհաննիսյանը, Սիլվա Հակոբյանը և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ:
Իսկ «Դդմաջազ»-ի համար հատուկ մրցանակի է արժանացել «Գոհար» համույթը:
Հիշեցնենք, որ համույթը 2011 թ. մայիսի 28-ին Երևանում համերգ ունենալուց հետո, շրջագայությունների է մեկնել Ուրուգվայ, Արգենտինա ու բազմաթիվ այլ երկրներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը