Լիլիթ Հովհաննիսյանը միանգամից երեք մրցանակով է վերադարձել տուն
Հասարակություն
Երեկ կայացած TOP 10-ի մրցանակաբաշխությունից հայ երգիչ-երգչուհիները վերադարձել են մի քանի մրցանակներով: Մրցանակները տրվել են յուրաքանչյուր ամսվա կտրվածքով՝ տվյալ ամսի երկու լավագույն տեսահոլովակներին:
Ինչպես պարզվում է Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումից, երգչուհին միանգամից իր հետ տուն է բերել 3 մրցանակ. «Ինչպես, որ խոստացել էի՝ ներկայացնում եմ երեկվա կատարվածը:))))
TOP 10-ի մրցանակաբաշխության ժամանակ ես արժանացա միանգամից 3 մրցանակի:
Տարբեր ամիսներին իմ 3 տեսահոլովակները եղել են տասնյակի առաջատարը, ինչի համար ես ձեզ եմ շնորհակալ, իմ սիրելիներ; այս մրցանակները որքան իմն են, այնքան էլ ձերը:)))»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը