Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Պորտապարուհի Աննա Պիպոյան. «Ես ոչնչից չվախեցող աղջիկ եմ»

Հասարակություն

Ամերիկաբնակ հայազգի հայտնի պորտապարուհի Աննա Պիպոյանը, խոսելով ձմեռային տոների մասին, նշել է, որ դեկտեմբերի 31-ին պատրաստվում է ելույթ ունենալ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան ամանորյա միջոցառման ժամանակ.«Անհամբերությամբ եմ սպասում այդ օրվան»:

Նա BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ Սուրբ Ծնունդն էլ միշտ նշում է ընտանիքի հետ. «Նախ' դեկտեմբերի 25-ին. այլ տարբերակ չկա, սա հատուկ օր է: Բայց մենք հայ ենք ու պարտադիր նշում ենք նաեւ հունվարի 6-ին: Այդ օրն անպայման գնում եմ եկեղեցի. սա հին ու բարի ավանդույթ է, մենք էլ փորձում ենք այն պահել»:

Աննան արդեն գնել է նվերներ իր ընկերների, սիրելի մայրիկի ու մյուս հարազատների համար.«Ավելի շատ սիրում եմ նվերներ մատուցել, քան ստանալ: Շատ եմ սիրում այն զարմացած հայացքները, որ ունենում են մարդիկ, երբ նվեր են ստանում: Ցանկացած դրական էմոցիա ինձ ուրախություն է պարգեւում»:

 Պարուհու խոսքով' ժամանակին Ձմեռ պապն իրեն շատ է սիրել ու միշտ հետաքրքիր ու ոճային նվերներ է բերել.«Դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում էի բնակվում, հիշում եմ, թե ինչպես էր սիրելի հայրիկս հագնում Ձմեռ պապիկի շորեր: Իմ առաջին նվերը ծնողներիցս ստացած կարմիր շատ ոճային ժամացույցն էր, որը պահում եմ մինչ օրս: Այդ ժամանակ վեց տարեկան էի եւ դա շատ հատուկ նվեր էր ինձ համար: Ճիշտ է, այդ ժամանակ ժամերը որոշել չէի կարողանում, բայց շատ թիթիզ էի ու ամբողջ ժամանակ կրում էի այդ ժամացույցը»:

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ Աննայենց ամանորյա սեղանի զարդ է հանդիսանալու դոլման. «Մայրիկս այս ուտեստը շատ համեղ է պատրաստում»:

Խոսելով 2012-ի իր ձեռքբերումների մասին' նա հետեւյալն է նշել. «Շատ զբաղված տարի էր ինձ համար: Տարբեր ոճերի պարային մի քանի շոու բեմադրեցի' սամբա, սալսա, ֆլամենկո, գնչուական պարեր, ստեպ: Մեծ ուշադրություն եմ դարձրել իմ խմբին: Տարվա հաջողություններից եմ համարում նաեւ այն, որ հրավեր ստացա Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից պարային, հատկապես գնչուական, պորտապարի եւ ուզբեկական պարերի համարներ բեմադրել հայտնի գեղասահորդներ Ելենա Իլինիխի, Նիկիտա Կացալապովի, Իվան Բարիեւի եւ Ալյոնա Լեոնովայի համար. «նոն ստոպ» եռօրյա ծանր աշխատանք, բայց գոհացնող արդյունք: Այդ շոուն կցուցադրվի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: Այնքան հպարտ եմ: Եվս մեկ ձեռքբերում է իմ ուսուցողական պարային DVD-ն է, որը կթողարկվի հունվարին: Շնորհակալ եմ 2012-ից այսքան հաջողությունների համար»:

Աննա Պիպոյանը տեղեկացրել է, որ նաեւ ֆիլմում է նկարահանվել: «Բարի գալուստ տուն»-ն էկրան կբարձրանա 2013-ի գարնանը. «Հիասթափված տնային տնտեսուհու դերում եմ, որը 3 երեխա ունի: Ինձ համար մեծ փորձություն էր, քանի որ ֆիլմում խաղալու փորձ ու կերպարի հետ ոչ մի առնչություն չունեի: Բայց ես ոչնչից չվախեցող աղջիկ եմ, գնում եմ մարտահրավերներին ընդառաջ, դրա համար էլ համաձայնեցի մասնակցել նկարահանումներին ու մեծ անհամբերությամբ սպասում եմ ֆիլմի պրեմիերային»:

Աննա Պիպոյանը 2013-ին նպատակ ունի ճանաչվել նաեւ Միացյալ Նահանգների սահմաններից դուրս: Իսկ Ձմեռ պապից ոչինչ չի խնդրելու, քանի որ ունի այն, ինչ իրեն պետք է' հիանալի ընտանիք, ընկերներ եւ իրեն ներշնչող աշխատանք:

«Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, սիրելի հայ ժողովուրդ: Նա, ով չունի Սուրբ Ծննդյան խորհուրդն իր սրտում, երբեք չի կարող գտնել այն տոնածառի տակ: Աստծո օրհնությամբ թող խաղաղությունը նվեր լինի բոլորիս համար գալիք տարում: Այդպես աշխարհը հաստատ ավելի լավը կդառնա: Եկեք 2013-ի ամեն օրը տոն դարձնենք»,-ասել է պարուհին:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված