«Տիտանիկ»–ի հերոսուհին հարսանիքը կնշի տիեզերքում
ԱՄՆ
Ինչո՞վ կարելի է զարմացնել հոլիվուդյան նորապսակներին՝ մեր օրերում: Կարծես թե, ոչնչով։
Սակայն Virgin ընկերության սեփականատերն իր զարմիկին՝ Նեդ Ռոքենռոլին, և նրա կնոջը՝ Քեյթ Ուինսլեթին, նվիրել է ուղևորություն՝ դեպի տիեզերք:
Ըստ նրանց մոտ կանգնած աղբյուրների՝ նորապսակների գաղտնի պսակադրությունից հետո, որը կայացել էր դեկտեմբերի սկզբին, 2 ժամ կանցկացնեն Երկրից մոտավորապես 100 կմ հեռավորության վրա՝ Virgin Galactic ընկերության տիեզերանավում, որը, ըստ լուրերի, հաջորդ տարի նախատեսում է տիեզերք ուղարկել բոլոր ցանկացողներին՝ որոշակի գումարի դիմաց:
Ընկերության սեփականատերը դեռ սեպտեմբերին ասել էր, որ այս ձևով ցանկանում է Ուինսլեթին շնորհակալություն հայտնել իր մորը հրդեհից փրկելու համար: Ի դեպ, նմանատիպ ուղևորության մեկ տոմսի արժեքը կազմում է գրեթե 250.000 ԱՄՆ դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)