Չավեսի դեմ մահափորձ ծրագրած ֆրանսիացին արտաքսվել է Վենեսուելայից
ԱՐԽԻՎ
Այսօր Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են «Ֆրանսիական հատուկ ծառայությունների աշխատակցին» արտաքսելու մասին, որին ձերբակալել են նախագահ Ուգո Չավեսի դեմ մահափորձ ծրագրելու կասկածանքով:
Վենեսուելայի բանտերի հարցերով նախարար Իրիս Վալերին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ֆրեդերիկ Լոուրեն Բուկեին բռնել են 2009 թվականի հունիսին. նրա մոտ հայտնաբերվել էր զենք, և ըստ օրենքի` նրան կարտաքսեն:
Նախարարը չի մասնավորեցրել այն, թե որ երկիր է ուղարկվելու ձերբակալվածը, ինչպես նաև մինչ այժմ հայտնի չէ` նրա դեմ մեղադրանք առաջադրվել է , թե` ոչ:
Բուկեին նաև միկրոբլոգում տեղադրել է լուսանկար, որում երևում է ձեռնաշղթաներով տղամարդը՝ շրջապատված ոստիկաններով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)