20 զոհ, 23 հազար անօթևան՝ Ֆիլիպիններում մոլեգնած փոթորկի հետևանքով
Աշխարհ
Նվազագույնը 20 մարդ է զոհվել Ֆիլիպիններում տրոպիկական Վուկոնգ փոթորկի վրա հասնելու հետևանքով: Ավելի քան 20 հազար մարդ անօթևան է մնացել. կիրակի օրը հաղորդում է Geo TV-ն՝ վկայակոչելով Ֆիլիպինների կառավարության ներկայացուցչի տվյակները:
Ուժեղ ցիկլոնը վրա էր հասել կղզե պետության կենտրոնական հատվածներին կաթոլիկների Սուրբ ծննդյան օրը: Չնայած այն բանին, որ Վուկոնգը չսաստկացավ մինչև թայֆունի աստիճան, նրան ուղեկցող քամիները, սակայն, ավերել են ավելի քան 5000 տուն: Անօթևանների ճամբարներում կիրակի օրվա դրությամբ հավաքվել էր 23 հազար մարդ:
Կառավարության տվյալներով՝ անհետ կորած է համարվում 4 մարդ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)