Որտե՞ղ են նշելու Ամանորը հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները
Հասարակություն
Արդեն դեկտեմբերի 30-ն է: Մեր՝ արվեստի և շոուբիզնեսի ճանաչված ներկայացուցիչներից շատերը հասցրել են զարդարել տոնածառը և նույնիսկ մեկնել արտերկիր՝ Ամանորն այնտեղ դիմավորելու: Lurer.com-ն առաջարկում է տեսնել, թե ինչպես են նրանք պատրաստվում դիմավորել Նոր տարին՝ լուսանկարների միջոցով:
Նունե Եսայան և Ավո Խալաթյան զույգն իրենց որդու՝ Հենրիի հետ Ամանորը նշում է տանը, ապա գնում հրապարակ՝ զբոսնելու:
Շուշան Պետրոսյանն այս տարի նույնպես տանն է դիմավորելու Նոր տարին: Ի դեպ, երգչուհին մեկ տոնածառի փոխարեն երկուսն է զարդարել այս տարի:


Երգչուհի Հասմիկ Կարապետյանն էլ զարդարել է տոնածառը և սպասում ու հավատում է հրաշքներին:


Արմինկայի եղևնին վաղուց է զարդարված, Ձմեռ Պապիկն էլ երգչուհու որդու՝ Ալեքսի ակնկալած նվերն ավելի շուտ է բերել, քանի որ Նահապետյանները Նոր տարին դիմավորելու են Արաբական Միացյալ Էմիրություններում:


Դերասանուհի Լիլի Էլբակյանն ու ռեփեր Համոն իրենց դստեր՝ Էլմիի համար փոքրիկ տոնածառ են զարդարել. տարեմուտն էլ կդիմավորեն տանը:


Երիտասարդ երգչուհիներ Անուշիկ և Արևիկ Ալավերդյանները ևս տանն են նշելու Ամանորը:

Իսկ Հայկոն և Անահիտ Սիմոնյանն արդեն Լոնդոնում են, որտեղ էլ կդիմավորեն Նոր տարին: Ի դեպ, զույգն իրենց որդուն՝ Արմանին, վստահել է տատիկներին և առանց փոքրիկի է մեկնել արտերկիր:

«Դժվար ապրուստ» սերիալի գլխավոր հերոսուհին՝ Էլենը՝ նույն ինքը Շուշաննան, իր տոնական տրամադրությունը փոխանցել է նոր լուսանկարների միջոցով:


Երգչուհի Քրիստինե Պեպելյանն էլ Ամանորից ընդամենը ժամեր առաջ է ավարտել իր տոնածառի զարդարանքը: Ինչպես նշել է երգչուհին՝ վերջապես ինքն էլ տոնածառ ունեցավ:



















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը