Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Ինձ երբեք չհաջողվեց Ձմեռ պապին «բռնացնել» նվերը դնելու պահին. Դերենիկ Դումանյան

Հասարակություն

NEWS.am-ը «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում է իր հերթական հարցազրույցը: Այս անգամ կայքից զրուցել են Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ:

Ինչպիսի՞ն էր 2012թ առողջապահության համար:

Փառք Աստծո, 2012-ը կարծես թե վատ չենք ճանապարհում։ Գաղտնիք չէ, որ տարիների ընթացքում մեր ոլորտում լուրջ խնդիրներ են կուտակվել, որոնք համակարգված լուծումներ են պահանջում։ Նաեւ դրանով է բացատրվում երկրի ղեկավարի կողմից արված սուր քննադատությունը։ 2012-ին մենք հասցրեցինք իրավիճակը բարելավելու ուղղությամբ մի քանի շատ կարեւոր գործերի հիմքերը դնել։

Ձեր եւ ձեր նախարարության աշխատանքից գո՞հ եք, ինչ-որ դժգոհություններ ունե՞ք:

Դժգոհելու լուրջ պատճառներ չեմ տեսնում։ Մեր առջեւ դրված ծրագրերն ըստ ժամանակացույցի առաջ ենք տանում։

2012-առողջապահական տարվա 3 ամենակարեւոր ձեռքբերումները եւ բացթողումները:

Հանրապետության նախագահը եւ ՀՀ կառավարությունը գերատեսչության առջեւ խնդիր են դրել լուծումներ գտնել եւ կանոնակարգել դեղերի ոլորտը, պատշաճ վերահսկողություն սահմանել պետական միջոցների արդյունավետ ծախսման եւ բժշկական օգնության ծառայությունների որակի ապահովման ու այլ ոլորտների նկատմամբ։ Այդ հիմնախնդիրների լուծման նպատակով կազմվել է «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության եւ դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը եւ ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից։ Արդեն շրջանառության մեջ է դրվել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որի ընդունմանը կհաջորդի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակումը։ Իրավական դաշտի բարելավումով իրական երաշխիքներ կստեղծվեն մեր ազգաբնակչությանը մատչելի, որակյալ, արդյունավետ եւ անվտանգ դեղերով ապահովելու, ինչպես նաեւ դեղի շրջանառության բոլոր օղակներում՝ ստեղծումից կամ ներկրումից մինչեւ կիրառում, խստագույն հսկողություն իրականացնելու համար։ Առողջապահության ողջ համակարգում համալիր պետական վերահսկողություն իրականացնելու համար նախարարությունը կառավարություն է ներկայացրել որոշման նախագիծ՝ գործող պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության բազայի վրա առողջապահական տեսչություն ստեղծելու առաջարկով։ Դրանով նախարարությանը կտրվի տեսչական ստուգում իրականացնելու գործառույթ, առանց որի հնարավոր չէ մշտական պատշաճ հսկողություն իրականացնել թե՛ դեղերի շուկայի, թե՛ համակարգի այլ ոլորտների նկատմամբ։ Համակարգված, կարեւոր քայլեր են արվում մարզերի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ։ Վստահ եմ, որ մեկ-երկու տարվա ընթացքում մեզ կհաջողվի մարզային բժշկական նորագույն կենտրոններում նոր ծառայություններ զարգացնել, որպեսզի հիվանդները չգան Երեւանում բուժվելու։ Իսկ բացթողումների մասին արժե՞ խոսել նախատոնական այս օրերին։

2013թ առաջնահերթ անելիքները:

Բազմիցս նշել եմ, որ որպես նախարար ես պարտավորված եմ զգում այնպիսի մեխանիզմների ու չափորոշիչների ներդրում ապահովել, որ համակարգի առջեւ ծառացած հիմնախնդիրները վերջնական լուծում ստանան։ Այդ նպատակին կշարունակվեն ուղղվել բազմաթիվ քայլեր։ 2013-ի համար կնքվելիք պետպատվերի պայմանագրերում առաջին անգամ ամրագրվում են այնպիսի դրույթներ ու պայմաններ, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկողություն սահմանել ինչպես բժշկական օգնության եւ սպասարկման որակի, այնպես էլ՝ գնման գործընթացների կազմակերպման նկատմամբ։ Ավելին՝ ամրագրվում է տվյալ բուժհաստատությունում բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերի սահմանման կարգը։ Աշխատանքների հստակ կազմակերպմանը մեծապես կնպաստեն նախարարությունում մշակվող պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները՝ ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների՝ ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց։ Շուտով իմ հրամանով կհաստատվեն նաեւ այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային եւ հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար: Մշակվել եւ ՀՀ կառավարություն է ներկայացվել 2013 թվականի գերակա խնդիրների եւ միջոցառումների ծրագրի նախագիծը, որը բխում է ՀՀ կառավարության 2012-2017 թվականների ծրագրի առողջապահության ոլորտի համար նախանշված գերակայություններից: Այս ծրագրով, բացի վերը նշածներիցս, 2013-ին նախապատրաստական աշխատանքներ պետք է տանենք, որպեսզի կարողանանք 2014-ից աստիճանաբար ներդնել պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը։ Եկող տարի կիրականացնենք նաեւ ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերման, ճշգրիտ ախտորոշման եւ արդյունավետ բուժման ծրագրեր: Անելիքները շատ են։ 2013 թվականի ընթացքում նախատեսվում է ՀՀ կառավարություն ներկայացնել առողջապահության ոլորտի հիմնական իրավական ակտի՝ «Առողջապահության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաեւ օրենսդրական ու նորմատիվ այլ փաստաթղթեր։ Միաժամանակ աշխատում ենք նաեւ բարեփոխումների հեռահար ծրագրի վրա։ Սրանք այն հիմնական ուղղություններն են, որ առաջնահերթ են լինելու նաեւ 2013-ին։ Սակայն դրանցով, բնականաբար, չենք կարող սահմանափակվել։ Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ ոչ կարեւոր ուղղություններ կամ գործեր չեն կարող լինել։ Նաեւ այն ոլորտն է, որտեղ, անգամ ամենահարուստ երկրներում, հատկացվող միջոցները երբեք բավարար չեն լինում։

2012թ առողջապահության ոլորտը բազմաթիվ քննադատությունների «արժանացավ» երկրի բարձրագույն ղեկավարության կողմից, մի շարք միջադեպեր արձանագրվեցին: Դուք 2012թ առողջապահության ոլորտում արձանագրված ի՞նչ սենսացիաներ կառանձնացնեք, որոնց մեջ հայտնվեցիք կամա, թե ակամա:

Նման բան ես չեմ մտաբերում։

Ամանորը ո՞ւմ հետ, որտե՞ղ եւ ինչպե՞ս եք նշել:

Ինչպես շատ հայ ընտանիքներում, սիրում եմ Ամանորը դիմավորել հայրական օջախում՝ ընտանիքիս, բարեկամներիս հետ։ Ընտանեկան ավանդույթի համաձայն՝ մայրս սեղան է գցում իր զավակների, թոռների, ծոռների համար եւ նվերներով «զինված» սպասում բոլորիս իր տանը։ Իսկ երբ ավարտվում է նվերների բացման «ծիսակատարությունը», իմ չորս թոռնիկների հետ շտապում ենք մեր տուն, որտեղ, պարզվում է, Ձմեռ պապն արդեն «եկել» եւ թոռնիկներիս համար նվերներ է թողել։

Ամանորյա նախապատրաստություններից որո՞նք են ձեր վրա, ինչքա՞ն է կազմել Ամանորի ձեր ծախսը:

Շատ եմ սիրում Ամանորյա նախապատրաստություններն ու անցուդարձը եւ պարտականությունների որոշ մասը հաճույքով վերցնում եմ ինձ վրա։ Սակայն, ինչպես յուրաքանչյուր մեծ ընտանիքում, գործերն անսպառ են, հետեւաբար պարտականությունները հավասարապես բաշխված են ընտանիքիս անդամների միջեւ։ Ինչ վերաբերում է ծախսերին, ապա դրանք կազմում են ճիշտ այնքան, որքան հարկավոր է տոնական սեղան գցելու եւ նվերներ գնելու համար։

Մի հետաքրքիր դրվագ կհիշեք Ամանորի հետ կապված, օրինակ՝ մանուկ հասակում ինչ-որ միջադեպ, Ձմեռ պապիկի մորուքից քաշել, նամակ գրել եւ այլն:

Իմ մանկության տարիներին Ձմեռ պապիկներն անտեսանելի էին։ Ամեն ամանորյա առավոտ բարձիս տակ նվերներ էի հայտնաբերում, սակայն ինձ երբեք չհաջողվեց նրան «բռնացնել» նվերը դնելու պահին։

Որպես նախարար՝ սա առաջին Ամանորն է ձեզ համար: Աշխատակիցները գալո՞ւ են ձեր տուն՝ «բոնբոնեռկա-կոնյակով», իսկ դուք վերադասներից ո՞ւմ տներն եք այցելելու:

Ամանորն ընտանեկան տոն է, եւ կարծում եմ՝ մենք կարողացել ենք գոնե այնքան քաղաքակիրթ դառնալ, որ նման երեւույթներ չլինեն։ Մենք նախարարության աշխատակիցներով կհավաքվենք, ուրախ միջոցառում կկազմակերպենք ու միմյանց կշնորհավորենք։

Կարո՞ղ է նախորդ տարի Ձմեռ պապիկից նախարարի պաշտոն եք ուզել, իսկ այս տարի ի՞նչ եք ուզելու՝ «սենց էլ մնանք՝ լավ է», թե այլ բան:

Ձմեռ պապիկից միշտ մեկ բան եմ խնդրել. առողջություն ընտանիքիս, բարեկամներիս ու ողջ հայ այգին։ Ավելորդ այլ հարցերով Ձմեռ պապիկին աշխատել եմ չանհանգստացնել։ Որպես առողջապահության նախարար կցանկանայի, որ գալիք տարին բոլորին քաջ առողջություն բերի։ Շատ եմ ուզում որ 2013-ին բոլոր հայ օջախներում ու բոլորի հոգիներում միշտ խաղաղություն ու սեր լինի, որ երկրում այնքան դրական փոփոխություններ լինեն, որ յուրաքանչյուր հայի սիրտը հպարտությամբ լցվի։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված