Արտգործնախարարն այցելեց զորամաս
Հայաստան
Դեկտեմբերի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:
Նախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ զորամասում ծառայության պայմաններին:
Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը ՀՀ արտաքին քաղաքականության մասին ելույթով հանդես եկավ զորամասի անձնակազմի առջև, պատասխանեց նրանց հարցերին:
Ամփոփելով հանդիպումը Հայաստանի արտգործնախարարը շնորհավորեց զինծառայողներին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով բարի և հաջողություններով լի տարի և զինվորներին այնպիսի ծառայություն, որ ընտանիքներում հպարտ լինեն իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով ու վստահեցրեց, որ Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայի խաղաղության հարատևությունը ապահովելու համար:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի