Պաշտպանի աշխատակազմն ամփոփեց 2012 թվականը
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դեկտեմբերի 27-28-ին Ծաղկաձորում ամփոփեց 2012թ. ընթացքում աշխատակազմի կատարած աշխատանքները, գնահատեց ձեռք բերված արդյունքները, քննարկեց և մշակեց 2013թ-ի ռազմավարության հիմնական խնդիրներն ու սկզբունքները:
Ռազմավարության քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմի յուրաքանչյուր վարչություն ներկայացրեց 2013թ-ի գործողությունների ծրագիրն ու ռազմավարական խնդիրները: Ներկայացվեց և հաստատեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2013թ-ի ռազմավարության նպատակն ու սկզբունքները:
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ փոքրիկ մրցանակաբաշխություն, որի ընթացքում խրախուսվեցին Պաշտպանի աշխատակազմի մարզային այն գրասենյակները, որոնք 2012թ-ին ցուցաբերել են լավագույն արդյունքները:
Մրցանակաբաշխության ավարտին գեղեցիկ անակնկալ մատուցվեց ողջ աշխատակազմին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն ու սկզբունքները ներկայացնող մեծ տորթի տեսքով: Տորթը կտրվեց յուրաքանչյուր սկզբունքին երաշխավոր կանգնած վարչության ղեկավարի և ներկայացուցչի կողմից.
Անակնկալների շարքում էր նաև հրավիրված ջութակահարը, ով իր գեղեցիկ երաժշտությամբ ողջ օրվա ընթացքում ջերմ և հաճելի տրամադրություն պարգևեց աշխատակազմին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը