Ամանորյա սեղանի զարդարանքը խոզի բո՞ւդ, թե՞ վարունգ
Հասարակություն
Այսօր համացանցում է հայտնվել և բուռն քննարկումների պատճառ դարձել մի լուսանկար, որտեղ հստակ երևում է, որ «Մոսկվիչկա» սուպերմարկետում վարունգի արժեքը նշված է 16.950 դրամ: Սա տարբեր հումորային մեկնաբանությունների պատճառ դարձավ. փաստորեն, վարունգը համարժեք է խոզի բդին։ Հիմա ո՞րն է լինելու հայ ընտանիքների ամանորյա սեղանի զարդարանքը՝ խոզի բո՞ւդը, թե՞ վարունգը:
Նշենք նաև, որ վարունգի արժեքի և դրա տեսակի մասին մեկնաբանություն ստանալու նպատակով lurer.com-ը փորձեց կապ հաստատել սուպերմարկետի տնօրենի հետ, ով այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:
Ձեզ ենք ներկայացնում ևս մեկ լուսանկար արված նույն սուպերմարկետում. այս դեպքում զարմացնում է կիտրոնի արժեքը:




















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը