Լուսինե Թովմասյան. Հայ տղամարդիկ իրոք տղամարդ են
Հասարակություն
Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանին հաճախ չենք կարող տեսնել երևանյան փողոցներում. գեղեցկուհին շարունակ ճամփորդում է տարբեր երկրներով, այդուհանդերձ, Ամանորին նա հայրենիքում է: Ամանորյա տրամադրության և ճանապարհորդություններից ստացած տպավորությունների մասին ArmStar.am-ի հետ կիսվեց Լուսինեն:
Լուսինե՛, բազմաթիվ երկրներում եք եղել, ծանոթացել դրանց կուլտուրաներին՝ ո՞րն է մեր և նրանց ամենամեծ տարբերությունը: Կնշե՞ք մի քանի առանցքային գծեր:
- Մենք տարբերվում ենք մեր ավանդույթներով, սովորույթներով, մտածելակերպով, ինչը շատ է արտահայտվում հատկապես ընտանեկան հարաբերություններում: Ավելի հյուրասեր ենք, թե երեխաների, թե ծնողների հանդեպ ավելի հոգատար:
Եվրոպական ո՞ր սովորույթը չէիք ցանկանա, որ երբևէ մուտք գործեր մեր երկիր: Ինչու՞:
- Եվրոպայում ընդունված երևույթ է, որ երեխան վաղ տարիքից ստանում է ազատություն: Ինչը շատ վատ է անդրադառնում նրա հետագա կյանքի վրա: Ես չէի ցանկանա, որ մեզ մոտ էլ այդպես լիներ:
Արտասահմանում ինչո՞վ են աչքի ընկնում արական սեռի ներկայացուցիչները, զուգահեռներ կանցկացնե՞ք նրանց և հայ տղամարդկանց միջև:
- Հայ տղամարդիկ իրոք տղամարդ են. Բացեմ փակագծերը: Ուշադիր են կնոջ նկատմամբ, նվիրված ընտանիքին, կյանքի հանդեպ ճիշտ սկզբունքներով, երեխայասեր, ծնողի հանդեպ հոգատար և ամենակարևորը՝ աշխատասեր:
Եթե անդրադառնանք եվրոպացի տղամարդկանց, ապա նրանք ավելի մեծ տեղ են տալիս ուսմանը և ավելի թեթև են վերաբերվում կյանքի խնդիրներին:
Ի՞նչ խորհուրդ ունի Նոր տարին Ձեզ համար: Որտե՞ղ եք նախընտրում այն դիմավորել: Եվ այս տարի ինչպե՞ս եք անցկացնելու այդ օրը:
- Ամանորն ինձ համար ընտանեկան ջերմության խորհուրդ ունի: Դիմավորելու եմ ընտանիքիս հետ, այնուհետև միանալու եմ ընկերներիս: Քանի որ ամեն տարի չէ, որ Հայաստանում եմ լինում, ասեմ, որ շատ ուրախ եմ այս Ամանորն ընտանիքիս հետ անցկացնելու համար:
Ըստ Ձեզ, ո՞րն է Նոր տարին նշելու հայերին բնորոշ դրական և բացասական կողմը:
- Բացասականը, որ մարդիկ շատ են արհեստականորեն հոգնում, մինչդեռ կարելի է Ամանորին պատրաստվել ավելի զուսպ՝ փորձելով հաճույք ստանալ տոնական օրերից, և ոչ թե հոգնել:
Իսկ դրական կողմն այն է, որ ընտանիքը հավաքվում է միասին և նշում տարվա ամենաբարի տոնը:
Ի՞նչ գույնի զգեստներով եք թարմացրել այս տարվա ձմեռային Ձեր զգեստապահարանը:
-Նախընտրում եմ ուրախ, վառ գույներ:
Ինչպիսի՞ աքսեսուարներ եք նախընտրում կրել:
- Ամեն ոճի հետ իրեն համապատասխանը:
Քայլելով Երևանի փողոցներով, տեսնելով հայ աղջիկների հագուկապը, պահվածքը, ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց: Ի՞նչն է այսօր պակասում նրանց մեջ:
- Շատ է ցուցադրականը, արհեստականը: Խորհուրդ կտամ ավելի հասարակ շպարվել և հագնվել: Կարողանան տարբերել երեկոյանը առօրյայից: Եվ որ ամենակարևորն է՝ հաճախ ժպտան:
Ամանօրյա եռուզեռի մեջ որն է Ձեր «պարտականությունը» և որն է Ձեր ամենասիրած ուտեստը:
- Տոնական տրամադրության ապահովելը, որոշ հարցերում մայրիկին օգնելը, տոնական զարդարանքը:
Շատ սիրում եմ հայկական դոլման:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը