Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը
Հասարակություն
Առևտուր, զարդարանք, նվերներ… սակայն ամանորյա այս թոհուբոհի մեջ պետք չէ մոռանալ նաև տոնական գիշերը գեղեցիկ տեսք ունենալու և տարվա խորհրդանիշ՝ սև օձին հաճոյանալու մասին: Մեր ընթերցողներին օգնելու համար Armstar.am-ը զրուցել է հայկական նորաձևության ամենավառ ու յուրօրինակ ներկայացուցիչներից մեկի՝ Ֆաինա Հարությունյանի հետ:
«Ինչ կրել ամանորյա գիշերը, կախված է նրանից, թե դուք որտեղ եք այն դիմավորում: Շատ կարևոր է չանցնել թույլատրելիի սահմանը: Իհարկե, կարելի է լինել շատ վառ փայլերի մեջ, ռոմանտիկ լինելու համար կրել ժանյակ: Կարծում եմ՝ կարելի է աշխատել կերպարի վրա, գտնել հենց ձեր կերպարը և ամբողջությամբ կերպարանափոխվել:
Մասնագետները նշում են, որ այս Ամանորը դիմավորելու ամենատեղին գույներն են կապույտը, կանաչը, ինչպես նաև սևի և ոսկեգույնի համակցությունը: Կարծիք կա, որ հենց այդ գույներին է ջրային օձը դրական վերաբերվում:
Այս տարի մասնագետներն ամանորյա հագուստն ընտրելիս խորհուրդ են տալիս դիմել դասականին: Այն ակտուալ կլինի ոչ միայն ամանորյա գիշերը, այլև ողջ տարվա ընթացքում: Օրինակ՝ փոքրիկ սև զգեստը, որը նորաձևություն բերեց լեգենդար Կոկո Շանելը, կարող է հիանալի լուծում լինել ամանորյա գիշերը անկրկնելի դարձնելու համար:
Ինչ վերաբերում է մոխրագույնին, հասկանալի է, ոչ ոք էլ չի ցանկանում աննկատ մնալ վառ տոնակատարության ժամանակ: Կարելի է ընտրել մոխրագույնի սառը երանգներ' համադրելով ադամանդների կամ մարգարտե զարդերի հետ:
Կապույտի բոլոր երանգները՝ մեղմ երկնագույնից և փիրուզագույնից մինչև մանուշակագույն, իրենց տիրուհուն հաջողություն կբերեն գալիք տարում: Կարելի է համարձակորեն փորձեր կատարել հագուստի ոճի և ձևի հետ՝ կլինի դա շափյուղյա երանգով բլուզ, թե ծովալիքի գույնի կիպ ընդկգրող զգեստ:
Առավել զգույշ մոտեցում պետք է ցուցաբերել կանաչ գույնի ընտրության հարցում: Զրմրուխտյա երանգները ավելի շատ հարմար են կարմրահերներին և շիկահերներին: Սակայն մյուսները նույնպես, եթե կատարեն կանաչ երանգի ճիշտ ընտրություն, ապա հնարավոր է հայտնվեն տոնակատարության հյուրերի ուշադրության կենտրոնում:
Տղամարդկանց համար ակտուալ են դասական կոստյումները՝ մոխրագույն, կապույտ և սև գույների՝ «օձային» մոտիվների էլեմենտներով: Դրանք կարող են լինել փողկապը, ժամացույցը և այլ աքսեսուարներ: Զարդերն ու աքսեսուարները պետք է լինեն ազնիվ, թանկարժեք կամ կիսաթանկարժեք մետաղներից, քանի որ օձը չի սիրում կեղծ շքեղություն:
Ի՞նչ պետք չէ հագնել Ամանորի գիշերը
Այս տարի տեղին չեն մորթին և սպիտակ գույնի երանգները: Պետք է բացառել մոխրագույն և կաթնագույն երանգները, քանի որ դրանք ասոցացվում են օձի որսի հետ, ինչպես նաև նուրբ-վարդագույն և ալ կարմիր գույները՝ չնայած միևնույն ժամանակ թույլատրելի են կարմիր աքսեսուարները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը