Տիգրան Արզաքանցյանն Աստծուց միայն մի բան է խնդրում (տեսանյութ)
Հասարակություն
Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն Ամանորը նշելու է կնոջ ու երեխաների հետ՝ Հայաստանում, իսկ թե որքան գումար է հատկացնում ամանորյա ծախսերին, վերջինս չի հաշվում. «Ես չեմ հաշվում՝ ինչքան եմ ծախսում, ես հաշվում եմ՝ ինչքան եմ աշխատում»:
Արզաքանցյանը, անդրադառնալով հարցին, թե Ձմեռ պապիկին կամ Ձյունանուշին որևէ խնդրանքով դիմե՞լ է, ասաց, որ ինքը միայն Աստծուց առողջություն է ցանկանում. «Առողջ լինենք, լավ լինենք, մնացածը մեր ձեռքով, մեր խելքով կստեղծենք»:
Գործարարը պատմեց, որ սիրում է ամանորը, սիրում է երեխաների հետ եղևնին զարդարել:
Վերջինս դժվարացավ նշել, թե որ ամանորյա կերակրատեսակն է նախընտրում, սակայն ընդգծեց, որ իր մայրիկի պատրաստած բոլոր կերակրատեսակներն էլ սիրում է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը