Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Մանկատան նախկին սաների ամանորյա հարսանեկան երջանկությունը

Հասարակություն

Հարսնացուները հուզված են, անհանգիստ: 20-ամյա Թեհմինեի աչքերը փայլփլում են, իսկ 19-ամյա Գոհարը պատուհանից շարունակ դուրս է նայում, նրա հայացքում սպասման հուզմունքն է: Հարսանեկան ճերմակ զգեստ հագնելը և սեփական ընտանիք ունենալը նրանց կյանքի մեծ երազանքն է եղել, և այսօր ապրում են այդ երջանկությունը:

«Բառերով չեմ կարող նկարագրել, թե հոգուս մեջ ի՜նչ է կատարվում, ինչքան եմ սպասել այս օրվան: Անընդհատ տարբեր տեղերում եմ ապրել՝ խնամատար ընտանիք, ՀՕՖ, հետո՝ «Մեր տուն», հիմա արդեն կունենամ իմ սեփական ընտանիքը: Ու ամեն անգամ ես փորձում եմ հարմարվել այդ ընտանիքների նիստուկացին, ու բնական է, չէ՞ որ ես եմ նոր մարդը այնտեղ լինում: Հիմա կունենամ իմ ընտանիքը»,- ասում է Գոհարը, ով արդեն ինն ամիս ապրում է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպությունում:

2005 թվականից Էջմիածնում գործող «Մեր տունը» կազմակերպությունում ամանորյա պճնված տոնածառին, փայլփլուն լույսերին ու ժապավեններին ավելացել են նաև հարսանեկան արարողությանը հատուկ զարդարանքները: Երկու մեծ, կարմիր սրտեր՝ «Երջանկություն նորապսակներին» գրառումով:

«Մենք էլ նրանց հետ ապրում ենք այս երջանկությունը: Սա նաև հպարտություն է, մենք փաստորեն կարողանում ենք այս երեխաներին ընտանիք վերադարձնել: Շատ կարևոր գաղափար է, որ նրանք կունենան իրենց ընտանիքը...»,- ասում է կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը:

Հայաստանի տարբեր մանկատներից 18 տարին լրացած շատ աղջիկներ իրենց հետագա կյանքի հինգ տարիներն անցկացնում են «Մեր տունը» կազմակերպությունում: Ընտրվում են հատկապես նրանք, ովքեր ցանկանում են ուսումը բուհում շարունակել: Կազմակերպություն տեղափոխվելուց առաջ նրանց ու կազմակերպության միջև պայմանագիր է կնքվում, որտեղ նշվում են կողմերի պարտավորություններն ու իրավունքները: Աղջիկները պարտավորվում են ցուցաբերել բարձր բարոյական հատկանիշներ, ենթարկվել կազմակերպության ներքին կարգուկանոնին, հարգել ժամանակը: Կազմակերպությունն էլ հոգում է նրանց կարիքները:

Եվ հիմա «Մեր տանը» հերթական հարսանիքն է: Գոհարի և Թեհմինեի հարսանիքի լուսանկարները շուտով կհայտնվեն կազմակերպության պատին փակցված արդեն տեղի ունեցած յոթ հարսանիքների լուսանկարների կողքին:

«Վեց տարվա ընթացքում յոթ աղջիկ ենք ամուսնացրել ու յոթ թոռնիկ էլ ունենք: Աղջիկները գալիս են, գնում, մենք ենք մեր կոլեկտիվով գնում նրանց տուն տարբեր առիթների ժամանակ: «Մեր տունը» կարծես նրանց հայրական տունը լինի, կապված են մեզ հետ»,- ասում է կազմակերպության երեկոյան դաստիարակ Աննա Մուրադովան:

Հնչում են ավանդական դհոլ-զուռնայի հնչյունները: Հրավիրված հյուրերի շարքում են ճանաչված դեմքեր՝ երգիչներ, դերասաններ, բարեգործներ, ովքեր տարիներ շարունակ օգնում են կազմակերպությանը:

«Թող այս աղջիկների արցունքները միայն երջանկության լինեն»,- բարեմաղթում է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

Նախ ժամանում է Թեհմինեի փեսացուն: Քիչ ուշ՝ Գոհարինը: Փեսացուները՝ ծաղկեփնջերով, ամոթխած ու անհամբեր, շտապում են իրենց հարսնացուներին տեսնելու: Մինչ այդ արդեն նրանց հարազատները ավանդական երգի հնչյունների ներքո հարսանեկան քողն ամրացնում են հարսնացուների հարդարված սանրվածքին, իսկ հետո նուրբ շղարշով ծածկում նրանց դեմքը: Հագցնում են հարսանեկան կոշիկը, ձեռնոցը: Տարածվում է օծանելիքի անուշ բույրը: Փեսացուների հարազատներից մեկը հյուրասիրում է սրտաձև կարմիր կոնֆետներով: Մոտենում են փեսացուները: Ծափահարություններ, շնորհավորանքներ, արցունքներ ու գրկախառնություններ: Թեհմինեի ու Գոհարի կողքին չեն նրանց հարազատները, բայց նրանց հետ են դաստիարակները, ընկերները, պարզապես բարի ու հոգատար մարդիկ, ովքեր հուզվում, ուրախանում և անհանգստանում են նրանց ճակատագրով:

«Այնքան տխուր եմ ու այնքան երջանիկ: Տխուր եմ, որ գնում եմ... Աղջիկներին որ նայում եմ, ուզում եմ լացեմ, բոլորին, ախր, այնքան շատ եմ սիրում, այնքան կապված ենք իրար: Ուրախ եմ, որ նոր ընտանիք եմ մտնելու, ինչ-որ չափով պատրաստ եմ, բայց, կարծում եմ, դժվարություններ կլինեն, որոնք պատրաստ եմ հաղթահարելու»,- ասում է ապագա ֆինանսագետ Թեհմինեն:

«Մեր տան» արդեն յոթ փեսացուները կոտրել են հասարակությունում այն կարծրատիպը, թե մանկատան աղջիկներին չի կարելի տուն տանել:

«Թեհմինեին տեսա առաջին անգամ «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում: Իմացա, որ այստեղ է բնակվում ու ծնողներիս հետ եկա նրա ձեռքը խնդրելու: Երբ ծնողներս իմացան, որ Թեհմինեն մանկատան աղջիկ է, անակնկալի եկան, զարմացան, բայց հաստատ ավելի ուրախացան: Ես միշտ մտածել եմ, որ մանատան աղջկա հետ եմ ամուսնանալու, ու փաստորեն Թեհմինեն ճակատագրով իմն էր»,- ասում է փեսացուներից Անդրանիկ Մելիքյանը:

Տիգրանուհի Կարապետյանը նշում է, որ կազմակերպությունը այս հարցին շատ խիստ է վերաբերվում և հստակ մոտեցում ունի:

«Մեր տան» կարգն է, որ տղան պետք է գա մեզնից աղջկան ուզելու, ծնողների հետ միասին: Մենք կոտրեցինք այն կարծրատիպը, որ մանկատան աղջկան հնարավոր չէ տուն տանել, մեր յոթ աղջիկներն արդեն շատ լավ ընտանիք են կազմել: Ասեմ ավելին՝ եղել է, որ տղան եկել է ծնողների հետ, բայց մենք մերժել ենք՝ իմանալով, որ տղան ինչ-ինչ թերություններ ունի: Մեր աղջիկները լավ կին, լավ մայր են դառնում, կյանքն ինքը ցույց տվեց: Նաև ապրեն մեր տղաները, որ անկախ ամեն ինչից, մեր աղջիկներին իրենց տուն են ընդունում»,- ասում է Կարապետյանը:

Մանկատնից հետո հայտնվելով «Մեր տանը», աղջիկների համար մեկ այլ կյանք է սկսվում: Նրանք այստեղ կրթվում են, նրանց հետ աշխատում են անհատապես, պատրաստում մեծ կյանքին:

«Կոպիտ ասած՝ նրանց այստեղ վերադաստիարակում ենք, շտկում թե´ խոհանոցային մասով, թե´ մարդկային հարաբերություններում, թե´ ընտանեկան... Որքանով է դա մեզ հաջողվում, ցույց է տալիս մեր անցած ուղին, մեր յոթ ամուսնացած աղջիկները, ովքեր հաշտ ու խաղաղ ապրում են իրենց ընտանիքների հետ: Կարծում եմ՝ մեզ հաջողվել է»,- ասում է կազմակերպության հոգեբան Մարգարիտա Հովսեփյանը - «Աղջիկներ, որոնք ընտանիքում չեն մեծացել, հիմա պատրաստվում են ընտանիք մտնել, եթե ապրեն խաղաղ մթնոլորտում, վերաբերմունքը լավ լինի, կարծում եմ՝ իրենց լավ կդրսևորեն»:

Հովսեփյանը նշում է, որ անհատական զրույցներ է ունեցել փեսացուների հետ, խնդրել, որ հասկանան աղջիկներին ու համբերատար լինեն հետ աղջիկների հետ, նրանց ժամանակ է անհրաժեշտ ինտեգրվելու իրենց ընտանիքներին:

«Եթե ընտանիքից դուրս եկած աղջիկներին է ժամանակ պետք, ապա մեր աղջիկներին՝ կրկնակի ավելի: Կարծում եմ՝ համբերության ու սիրո շնորհիվ դուրս կգան այդ ճանապարհից: Սեր որ եղավ, ամեն ինչ լավ կլինի: Ե´վ տխրում եմ, և´ ուրախանում, որովհետև նրանց պետք է ամուսնությունը, նրանք հոգատար ձեռքերում կլինեն, կկառուցեն իրենց կյանքը, ընտանիք կունենան, կմայրանան: Այստեղ նրանց մնալը ժամանակավոր էր»,-ասում է Հովսեփյանը:

Հնչում են կենացներն ու բարեմաղթանքները, նորապսակներին են հանձնվում նվերները: Ամուսնական մատանիներ են նվիրում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, գեներալ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նվերներ են հանձնվում ՀՕՖ-ի և տարբեր բարերարների կողմից:

Հարսանեկան զույգերի պսակադրությունը տեղի ունեցավ Մարիամ Աստվածածին եկեղեցում:

Medialab.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված