ԱՄՆ-ում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել. կա 9 զոհ
Աշխարհ
Դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ԱՄՆ Օրեգոն նահանգում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել՝ ՃՏՊ-ի հետևանքով, ինչի հետևանքով զոհվել է 9, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել 26 մարդ։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնում էին 20 վիրավորի մասին: Նախնական տվյալներով՝ ավտովթարի պատճառը եղել է մերկասառույցը, որի պատճառով էլ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը: Արդյունքում ավտոբուսը դուրս է եկել երթուղուց և կողաշրջվել: Վարորդը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է և չի կարողանում պատասխանել հարցերին:
Նշենք նաև, որ Լաս Վեգասից Վանկուվեր ընթացող ավտոբուսում եղել է 40 ուղևոր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)