Ճապոնիայի վարչապետը մտադիր է նոր ատոմակայաններ կառուցել
Աշխարհ
Ճապոնիայի նոր վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր է երկրում նոր ատոմակայաններ կառուցել՝ նշելով, որ դրանք ապահով են լինելու։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Նախկինում նոր վարչապետը հայտարարել էր աշխատանքը կանգնեցրած ատոմակայանների վերագործարկման մասին, սակայն նոր ատոմակայանների կառուցման մասին չէր հիշատակել:
«Նոր ատոմակայանները բոլորովին այլ մեխանիզմով են կառուցվելու, ոչ այնպես, ինչպես 40 տարի առաջ կառուցվել էր «Ֆուկուսիմա» ատոմակայանը»,– հայտարարել է Ճապոնիայի վարչապետը:
Ճապոնիայի նախկին կառավարությունը՝ վարչապետ Եհիկո Նոդայի գլխավորությամբ, 2011թ. «Ֆուկուսիմա»–յում տեղի ունեցած աղետից հետո հայտարարել էր մինչև 2040թ. ատոմակայաններից մեկընդմիշտ հրաժարվելու իր նախագծի մասին: Կյանքի կոչել այդ նախագիծը նրանց «խանգարեց» վերջերս Ճապոնիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրած պարտությունը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)