Հայտնիները չվայելեցի՞ն «Տաշիրի» նվիրած բնակարանները
Հասարակություն
«Տաշիր 2011»-ն առանձնացավ իր շռայլությամբ: Հայ երգիչ, երգչուհիները ստացան բնակարաններ, ավտոմեքենաներ, տեսահոլովակ նկարահանելու հնարավորություն: Տաշիրի «համեստ» մրցանակների մասին երկար խոսվեց: Հասարակությունը բաժանվել էր երկու խմբի՝ առաջինը երգիչներին մաղթում էր վայելել բնակարանները, իսկ երկրորդը... երկրորդ խումբն անարդար էր համարում այդպիսի շռայլությունն այն պարագայում, երբ Հայաստաում օր օրի ավելանում է աղքատության ցուցանիշը: Ըստ նրանց՝ այդ բնակարանները պետք է հատկացվեին անտուններին: Շատերը սոցիալական ցանցերի իրենց անձնական էջերում գրում էին, որ «Արմենիա» հեռուստաընկերության եթերով բնակարնններ են բաժանում և իրենք էլ պետք է երգիչ- երգչուհի դառնային:
Facebook-ում նույնիսկ խումբ ստեղծվեց, որում ցանցաբնակները հայտնիներին կոչ էին անում իրենց նվերները բարեգործական նպատակներով օգտագործել: «Առաջարկում ենք մեր աստղերին (ով տան կարիք չունի) «Տաշիր 2011»-ից ստացած բնակարանները նվիրաբերել անտուն ընտանիքներին: Արդյունքը կախված է մեր ակտիվ մասնակցությունից: Խնդրում ենք մեր աստղերին հարգանքով վերաբերվել: Մենք առաջարկում ենք, ոչ թե պարտադրում»,- մասնավոորապես գրված էր խմբում: Ընդամենը մեկ օրվա ընթացքում կոչին 1700-ից ավելի մարդ միացավ: Ցանցաբնակներն ակտիվորեն մասնակցում էին խմբի քննարկումներին և իրենց կարծիքները գրում, որոնք հիմնականում պաշտպանում էին խմբի տեսակետը:
Նկատելով, «Տաշիր 2011»-ից հետո հայտնիները նոր բնակարանամուտ չէին տոնում, որոշեցինք հետաքրքրվել նրանք ստացե՞լ են այդ բնակարանները: Երգիչ երգչուհիների զգալի մասը չցանկացավ խոսել այդ թեմայով հրապարակման համար: Ոմանք նշեցին, որ սիմվոլիկ գումար են ստացել, սակայն ոչ բնակարան: Ստացած գումարից դժգոհները չցանկացան խոսել այդ թեմայով:
esyes.am-ի զրուցակիցներից Նունե Եսայանն ասաց, որ ստացել է բնակարանը, սակայն չցանկացավ մանրամասնել երբ և որտեղ: Ռազմիկ Ամյանի և Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը նշեց, որ Ռազմիկն իր ստացած մեքենայի գումարն է վերցրել, իսկ Մարտինը գերադասել է վերցնել Ռուսաստանում տեսահոլովակ նկարահանելու գումարն ու Հայաստանում տեսահոլովակ նկարահանել: Պրոդյուսերի փոխանցմամբ՝ ստացած գումարը «երևացող» էր:
esyes.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը