Սեյրան Օհանյանի ամանորյա շնորհավորական ուղերձը (տեսանյութ)
Հասարակություն
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա շնորհավորական ուղերձը.
«Սիրելի զինծառայողներ, Արցախյան ազատամարտի հարգելի զինակիցներ, զոհվածների հարազատներ, բանակաշինության գործին աջակից հարգարժան հայրենակիցներ, ավարտվում է 2012 թվականը, իր հետ շրջելով նաև հայակական բանակի տարեգրության բազմաթիվ ձեռքբերոմներով ևս մեկ էջ:
Հայ զինվորականն իր նվիրումի, նպատակասլացության, գիտակցված պարտաճանաչության, կարգապահության շնորհիվ Հայաստանին ու Արցախին նվիրեց խաղաղության, սահմանների անձեռնմխելիության և սահմանամերձ շեներում անդորրի պահպանման ևս մեկ տարի: Ու մենք հպարտությամբ պիտի հիշենք նաև, որ 2012-ը հերթական տարին էր, երբ հայ զինվորը պաշտպանեց, ոչ միայն իր հայրենիքի ու ըստ այդմ տարածաշրջանային խաղաղությունը, այլև աշխարհի թեժ կետերում, ի դեմս մեր խաղաղապահների, մասնակից դարձավ հերթական բախումների բացառմանը»:
Մանրամասները տեսանյութում.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը