Ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
Հայաստան
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
«Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 13.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Քուչակ-Ապարանում ճանապարհահատվածում բուք է, բայց տեղումներ չկան.
Սելիմի լեռնանցքում, Քուչակ-Ապարան, Մարտունի-Վարդենիս ճանապարհատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի