Մեր մանկության տոնածառի խաղալիքները (Ֆոտոշարք)
Հայաստան
Այսօր բոլոր մարդկանց տները զարդարում են տոնածառերը՝ իրենց գեղեցիկ խաղալիքներով: Տոնածառի խաղալիքներին անդրադարձ է կատարել ռուսական Inosmi լրատվական գործակալությունը:
Մինչ Հոկտեմբերյան հեղափոխությունը Ռուսաստանում խաղալիքների համար օգտագործվում էին քաղցրավենիքները և ապակե լամպերը, ինչպես նաև Բեթղեհեմյան աստղը, սակայն հեղափոխությունից հետո դրանց փոխարինելու եկան կարմիր աստղը, կարմիր զինվորները և թղթե ինքնաթիռները:
1960–ականներին ավելի լայն տարածում գտան տիեզերագնացները և ժամացույցները: Տասնամյակներ անց վերադարձ է կատարվում դեպի ապակե լամպերը: Նկարները լամպերի վրա կատարվում են ձեռքով: Սակայն մինչ նկարելը լամպին կլոր ձև են հաղորդում հատուկ միջոցներով: Այնուհետև մի մասը սառեցնում են, որպեսզի կարողանան բռնել ձեռքով և սկսում նկարել:
Ներկայացված ֆոտոշարքում կան նաև հաճելի հիշողություններ արթնացնող տոնածառի խաղալիքներ, որոնք լայն տարածում ունեին Հայաստանում:
{gallery}118{/gallery}


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի