Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Ամանորի առիթով

Հայաստան

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո:

Նոր տարվա սեմին ենք վերստին. հուսառատ հոգով պատրաստվում ենք դիմավորել փրկչական 2013 թվականը, նաև վերհիշում ենք մեր ապրածը, մեր ձեռքբերումներն ու կորուստները անցնող տարում:

Գոհություն և փառք Աստծուն, ապրեցինք խաղաղության մեջ, ջանքեր գործադրեցինք հոգևոր և ազգային մեր կյանքի զորացման, մեր ժողովրդի բարօրության և առաջընթացի համար, ջանացինք հաղթահարել մեր առջև ծառացող խնդիրները: Ունեցանք և՛ հաջողություններ, և՛ դժվարություններ: Տագնապեցինք Մերձավոր Արևելքում ապրող մեր ժողովրդի զավակների համար, որ շարունակում են կրել պատերազմական իրավիճակի նեղությունները:

Տարեմուտի այս երեկո, երբ մեր ավարտուն և անավարտ գործերով, ձեռքբերումներով, հոգսերով ու խնդիրներով պատմությանն ենք հանձնում անցնող տարին, աղոթքն ու մաղթանքն է Հայրապետիս հոգում, որ նոր` 2013 թվականը լինի խաղաղաբեր ու բարեբեր աշխարհի և մեր ժողովրդի համար, և հավատավոր Մեր զավակները Հայրենիքում և Սփյուռքում ապրեն ու գործեն ազգասեր ու հայրենասեր ոգով, առ Աստված անսասան հավատքով, որպեսզի Տիրոջ զորակցությամբ իրականություն դարձնենք ազգային վերազարթոնքի մեր հույսերն ու տեսիլքները:

Եկող նոր տարին մեր կյանքում առանձնանում է նախագահական ընտրություններով, որը մեր բարօր, արդար ու ծաղկուն կյանքի հավատով պիտի դարձնենք բարի հանգրվան մեր երկրի կայուն առաջընթացի ու զարգացման, մեր հզոր Հայրենիքի կերտման ճանապարհին: Բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ այսօր ավելի մոտ ենք տեսնում այդ լուսավոր օրը, որը մեր ջանք ու աշխատանքով պիտի կյանքի կոչենք, յուրաքանչյուրս մեր տեղում, որպես ճշմարիտ հավատացյալներ, որպես արժանավոր քաղաքացիներ և ազնիվ զավակներ մեր երկրի: Այս հուսաբեր ժամանակում չունենք նահանջի իրավունք: Դեռ պետք է առավել զորացնենք ու ամրագրենք Արցախի անկախությունը, հասնենք համընդհանուր ճանաչմանը Հայոց Ցեղասպանության, որի 100-ամյա տարելիցի ոգեկոչումը ուժ և անբեկանելի զորություն պիտի հաղորդի մեր ազգային միասնականությանը' շարունակելու մեր ջանքերը հանուն արդարության և մեր իրավունքների պաշտպանության:

Այս պահին, երբ բոլորս համակված ենք նույն զգացումներով, նույնացած ենք մեր լավատեսությամբ, հայրենյաց սիրով, ազգային հույսերով, մեր մաղթանքներով ու աղոթքներով, հաստատուն պահենք մեր կամքը` ազգանպաստ ու հայրենանվեր գործերով կերտելու լուսավոր նոր օրը մեր ազգի, շենացնելու երկիր հայրենին, հավելելու պայծառությունը մեր Սուրբ Եկեղեցու:

Բարի սպասումներով լի տարեմուտի այս պահին մեր աղոթքներում հիշենք Սիրիայում ապրող մեր ժողովրդի զավակներին, բոլոր նեղյալներին ու կարոտյալներին, աղոթենք հեռվում գտնվող մեր մերձավորների, 2012 թվականին ի Տերը ննջածների համար: Աղոթք բարձրացնենք Հայրենիքի սահմանները հսկող մեր բանակի և բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայական դիրքերում են դիմավորում նոր տարին:

Թող Աստված Իր օրհնության ներքո պահպանի ամենքիս, սիրելիներ` պարգևելով խաղաղ ու բարի օրեր, հայրենաշեն ու ազգանվեր ջանքերի արդյունավորում, առաջընթաց ու բարգավաճում: Թող 2013 թվականը լինի հոգևոր արգասավորության, բարիքով առատ, ձեռքբերումներով և ուրախությամբ լեցուն տարի: Շնորհավոր նոր տարի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված