2013-ին նորաձև գույները
Հասարակություն
2012-ի վառ գույներն 2013-ին այդքան էլ նորաձև չեն լինի: Նորաձևության աշխարհն անցել է ավելի հանգիստ և մուգ գույների: Տարբեր ոճաբաններ իրենց ցուցադրություններում աշխարհին են ներկայացրել մուգ երանգներով հագուսներ, բայց հավաքածուների մեջ կան նաև վառ երանգներ ու գույներ:
2013-ի նոր սեզոնը գլխավորում է սև գույնը: Այն զգեստին հատուկ լրջություն և անկրկնելի տեսք է հաղորդում՝ օգնելով քողարկել մարմնի կառուցվածքի թերությունները:
Նարնջագույն- Արևի գույնն է, հագուստին դրական տեսք է հաղորդում:
Կապույտ- Այս տարի նորաձև են կապույտի ավելի մուգ երանգները:
Վարդագույն-մանուշակագույն- Վառ վարդագույնը նախընտրելի է երեկոյան զգեստների համար: Այն գեղեցիկ է նայվում մետաքսե գործվածքների հետ:
Շագանակագույն- Մուգ շագանակագույնը բոլոր ժամանակների մոդայիկ գույնն է: Երանգը տեղ է գտել նաև այս տարվա նորաձև գույների շարքում:
Կարմիր- Վառ կարմիրը չի կարող անտեսվել աղջիկների կողմից: Այս գույնը ևս իր տեղն է գտել հավաքածուների մեջ:
Մոխրագույն-Միշտ ակտուալ է: Սևի համեմատ մոխրագույնի մռայլությունn ավելի քիչ է: Այն հիանալի է նայվում տարբեր գույների հետ:
Դեղին – Սեզոնի ամենապայծառ և արևային գույնն է:
Նշենք նաև որ ամեն տարի դեկտեմբերին դիզայներական գույների ընտրությամբ զբաղվող Pantone ընկերությունը, հայտարարում է իր գունային կանխատեսումը հաջորդ տարվա համար: Այս տարի ընկերությունը հայտարարել է, որ տարվա գույնը կանաչն է, որը կիրառելի է թե´ նորաձևության մեջ, և´թե ինտերիերում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը