Հյուսիսային Կորեայի առաջնորդը 19 տարվա ընթացքում առաջին անգամ շնորհավորել է բնակիչների Ամանորը
Աշխարհ
Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության առաջնորդը 19 տարվա ըհնթացքում առաջին անգամ հեռուստատեսությամբ իր ամանորյա ուղերձն է հղել կորեացիներին: Այս մասին հունվարի 1-ին հայտնում է BBC-ն:
Վերջին անգամ ամանորյա ուղերձ հեռուստատեսությամբ հնչել էր 1994թ., երբ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Իր Սենը շնորհավորել էր իր ժողովրդի Նոր տարին: Կորեայի հաջորդ առաջնորդը՝ նրա որդի Կիմ Չեն Իրը հավանություն չտվեց այդ ավանդույթին, և նա առհասարակ շատ հազվադեպ էր հեռուստատեսությամբ ելույթ ունենում:
Երկրի ղեկավարությունը 2011թ. ստանձնած Կիմ Չեն Ինը՝ Կիմ Իր Սենի թոռն ու Կիմ Չեն Իրի որդին, որոշեց վերականգնել այդ ավանդույթը:
Նա իր ելույթում նշել է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաներին անհրաժեշտ է վերամիավորվել: Նրա կարծիքով՝ հակասությունները հանգեցնում են պատերազմի:
Առաջնորդի ելույթը տպագրվել է ԿԺԴՀ-ի երեք հիմնական թերթերում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)