Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Քեզ հետ մնա, ավելի լավ մեկը գոյություն չունի. Սելենա Գոմես

ԱՐԽԻՎ

Դիսնեյյան արքայադուստր, դերասանուհի, բազմաթիվ հաղորդումների «ձայն», երգիծաբան, երգչուհի, երգահան, կիթառահարուհի, հարվածային գործիքներ նվագող, դաշնակահարուհի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան… Կարելի է մտածել, թե խոսքը բազմավաստակ անձի մասին է, մինչդեռ այս ամենը վերաբերում է 19-ամյա մի աղջնակի՝ Սելենա Գոմեսին:

Նա ծնվել է 1992 թվականի հուլիսի 22-ին Գրանդ- Պրեյրիում Մենդի Կորնետի ու Ռիկարդո Գոմեսի ընտանիքում: Սելենայի անունն ընտրվել է ի պատիվ երգչուհի Սելենայի, ով մահացել է նրա ծնվելուց երկու տարի անց:

5 տարեկան է եղել, երբ ծնողներն ամուսանալուծվել են, մայրը ամուսնացել է Բրայան Տիֆիի հետ: Գրեթե ողջ հոգածությունն ու խնամքը ստանալով մորից' Սելենան շատ իմաստներով նմանվել է նրան: Մասնագիտության ընտրությունն էլ է մայրը պայմանավորել. վերջինս դերասանուհի է թատրոնում:

Սակայն Սելենան արդեն իսկ գերազանցել է մորը: Նա չի բավարարվում դերասանական կարիերայով ու նորանոր հաջողություններ է գրանցում երգարվեստում:

Իսկ սկսվեց ամեն ինչ Դիսնեյից, որի ֆիլմերով էլ Սելենան հայտնի է դարձել՝ «Վեյվերլի Պլեյսի հրաշագործները», «Եվս մեկ պատմություն Մոխրոտի մասին», «Հաննա Մոնտանա», «Լրտեսների երեխաները 3: Խաղն ավարտված է» և այլն: Երգելու առաջին փորձերը ևս կապվել են այս ու նմանատիպ ֆիլմերի հետ: Սելենայի ձայնն է հնչում «Եվս մեկ պատմություն Մոխրոտի մասին», «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» ֆիլմերի սաունդթրեքներում:

Սելենա Գոմեսի առաջին ալբոմը՝ «Pop it, rock it»-ն էր, որտեղ ներառվեց «One and the same» երգը, ինչպես նաև, մի շարք սաունդթրեքներ: Սելենայի երգերը դասակարգում են փոփ-ռոք, դանս-փոփ, սինտոփոփ ժանրերի:

Այսպիսով' դեռևս փոքրիկ Սելենան, նոր-նոր մտնելով մեծ կյանք, շռնդալից հաջողություններ գրանցեց: Թերևս հենց դրանք էլ պայմանավորեցին նույնպիսի բուռն անձնական կյանք: 12 տարեկանում Սելենան, ԱՄՆ-ում ընդունված ավանդույթի համաձայն, «անարատության մատանի» հագավ, ինչը նշանակում էր, որ նա պարտավորվում է պահպանել կուսությունը մինչև ամուսնանալը. «Ես մի օր խնդրեցի հայրիկիս, որ ինձ համար «անարատության մատանի» բերի: Նա գնաց եկեղեցի և ստացավ օրհնությունը: Նա կարծում է, որ ես կկարողանամ երիտասարդների համար լավ օրինակ դառնալ, իսկ ես կփորձեմ պահել ուխտս իմ, ընտանիքիս ու Աստծո առաջ»: Սակայն 2011 թվականին Սելենա Գոմեսը հանեց այդ մատանին:

Կան խոսակցություններ, որ 2008-ին նա հանդիպել է ոմն Նիկ Ջոնասի հետ, 2009-ին սկսել ու ավարտել է հարաբերությունները Տեյլոր Լոտների հետ, որից հետո որոշ ժամանակ նրա կյանքում իր դերակատարումն է ունեցել Կամերոն Կվիշենգը:

Այս ամենն իհարկե երեխայական պատմություններ էին, իսկ ահա իրական սերը Սելենայի մետ եկավ ավելի ուշ՝ լի վտանգներով ու արկածներով: 2011 թվականին Սելենային Twitter-ով սկսեցին սպառնալ: Պատճառը սոցկայքում հայտնված նրա նկարներն էին, որտեղ նա համբուրվում էր «անչափահաս սրտակեր» Ջասթին Բիբերի հետ:

Դժվար չէ գուշակել, որ սպառնալիքների հեղինակներն էլ Ջասթինի երկրպագուհիներն էին:

Նույն տարվա հունիսի 10-ին ուժեղ գլխացավի պատճառով Սելենային տեղափոխեցին հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշեցին սննդային թունավորում: Քանի որ դեպքը կատարվել էր The Tonight Show –ի նկարահանումներից հետո, շատերն այս դեպքում ևս համոզված էին, որ Ջասթինի երկրպագուհիներից որևէ մեկի գործն է:

Թերևս սա էր պատճառը, որ Սելենան ու Ջասթինը երկար ժամանակ գաղտնի պահեցին իրենց հարաբերությունները: Թաքցրեցին այնքան ժամանակ, քանի դեռ Սելենան չէր հյուրընկալվել «Դեւիդ Լիտերմանի ուշ երեկոյան շոուին»: Հենց այստեղ էլ նա ամեն ինչ խոստովանեց. «Իրականում նրա մենեջերը զանգահարել էր իմ մենեջերին, ով մայրս է… Այ, ես կարմրում եմ… Այո, նա արդեն երկու տարի է ինձ հետ է: Ուղղակի հիանալի է, երբ ունես մեկին, ով հասկանում է քեզ»: Իսկ Բիբերի երկրպագուհիների մասին Սելենան ասաց. «Չեմ կարծում, թե ինչ-որ վատ բան եմ անում… Ես ունեմ ամուր ընտանիք ու հիանալի երկրպագուներ»:

Իսկ ահա Բիբերի երկրպագուհիները չշտապեցին հանգիստ թողնել զույգին: Շուտով տարածվեց մի տեղեկատվություն, իբր Ջասթինի երկրպագուհիներից մեկը նրանից երեխայի է սպասում: Լուրը շատ արագ տարածվեց. այն, իհարկե, ուղղված էր հենց Սելենային և միտում ուներ ստուգելու նրա արձագանքը:

Բոլորը սպասում էին, թե ինչ կանի 19-ամյա գեղեցկուհին: Նա էլ երկար սպասել չտվեց: Սելենա Գոմեսը, ոչ ավել, ոչ պակաս, առաջարկություն արեց իր բոյֆրենդին, ինչպես հետո ԶԼՄ-ներին պատմեցին զույգի ընկերները. «Սելենան խելագարի պես սիրում է Ջասթինին: Նրա համար ծանր էր նայել, թե ինչպես է սիրելին տառապում հայրության անհիմն մեղադրանքի պատճառով' մտածելով, թե ինքը կխզի հարաբերությունները: Այդ պատճառով Սելենան, ի նշան հավերժ սիրո, մատանի նվիրեց Ջասթինին: Վերջինս ավելի վաղ էր խոսում ամուսնության մասին, սակայն երկուսի ծնողներն էլ դեմ են, քանի որ թե՛ Սելենան, թե՛ Ջասթինը երեխաներ են դեռ»:

Մի խոսքով` Ջասթինի ու Սելենայի միասնության ամրությունը ստուգվեց, և մամուլը լցվեց նորաստեղծ զույգի մասին պատմություններով: Պապարացիները սկսեցին ամենուր հետևել նրանց, նկարել անգամ, երբ զույգն ուղղակի այցելում էր սիրելի բասկետբոլային թիմի' «Լոս Անջելես Լեյքերսի» խաղերին: Թեև հետաքրքիր կադրեր, իհարկե, եղան: Օրինակ այն, որ հենց խաղի ժամանակ Բիբերն ու Գոմեսը գրկախառնվեցին իրենց մոտ վազած մի փոքրիկ աղջկա հետ:

Զույգի անձնական կյանքին խառնվեցին ոչ միայն երկրպագուներն ու լրագրողները, այլև մեր ժամանակի ամենահայտնի մեդիումներից մեկը` Լինդա Լորենը: Վերջինս սեփական պայծառատեսության արդյունքները հրապարակեց տարբեր լրատվամիջոցներով: Նա ասաց, որ զույգի համար պայծառ ապագա է կանխորոշում. «Նրանք միասին կլինեն միշտ: Երկուսի աուրայում էլ շատ է մանուշակագույնը, ինչպես նաև, կարմիրն ու դեղինը: Նրանք սիրում են միասին լավ ժամանակ անցկացնել»:

Հետո էլ Սելենան ու Ջասթինը ծնողներ դարձան :) Դե ոչ, այնքան էլ այնպես չէ, ինչպես մտածեցիք: Նրանք ուղղակի միասին մի շուն գնեցին: Գնումից հետո անօթևան կենդանիների վաճառակետի աշխատողը հայտնեց իր զարմանքը. «Նրանք շատ երջանիկ ու հմայիչ էին: Ես զարմացա, բայց և ուրախացա, որ երիտասարդ զույգը որոշել է շնիկ գնել ոչ թե խանութից, այլ անօթևանների միջից: Ասեմ, որ նրանց վարքը կարող է և պիտի շատերին օրինակ ծառայի»:

Իսկ կենդանիների հանդեպ սերը Սելենայի մոտ նոր երևույթ չէր. «Մի օր առավոտյան, երբ դեռ շատ փոքր էի, կանգառում երկու փոքրիկ անպաշտպան քոթոթ գտա: Իմացա, որ մեր հարևանն է նրանց անխղճաբար դուրս նետել տնից: Շատ տխուր էի, չկարողացա նայել կենդանիների տանջանքին ու նրանց տուն տարա»: Բացի այդ Սելենան փրկարար շների մեծ սիրահար է. նա հինգ նման շուն է ունեցել:

Այժմ էլ Սելենան ու Բիբերը շարունակում են ոչ միայն իրենց անձնական կյանքով, այլև գործունեությամբ մնալ սիրելի ու սպասված շատ շատերի համար: Բոլորովին վերջերս Սելենան իր Hit The Lights երգի համար նոր տեսահոլովակ նկարահանեց, այժմ էլ զբաղվում է Getaway ֆիլմի նկարահանումներով, որի մասին ասել է. «Այն տարբերվում է իմ նախորդ աշխատանքներից, ավելի շատ մարտաֆիլմ է հիշեցնում ու շատ հետաքրքիր է»: Մի խոսքով` սպասենք նոր զարգացումների… 

 Երբեք չեմ եղել մեկը նրանցից, ովքեր փորձում են կրկնել մյուսներին: Կարծում եմ` լավը լինելու համար պետք է միշտ մասսայից հեռու կանգնել:

Ուզում եմ ուրախ երաժշտություն ստեղծել, որի տակ կպարեն փոքրե՛րն էլ, մեծե՛րն էլ ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար:

Քեզ հետ մնա, ավելի լավ մեկը գոյություն չունի:

Ինձ դուր չի գալիս զարդարվելը: Շատերը կարծում են՝ եթե դերասանուհի ես, պիտի զարդարվես, բայց, օրինակ, ես գրեթե միշտ ուղղակի ջինսե տաբատով եմ լինում:

Ինքնուրույն եղեք, այդպես միշտ էլ ավելի լավ կլինի:
 

 Նյութը՝ ladynews.am

 

 

 

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված