Հնդկաստանում թեյի պլանտացիայի աշխատողները կերել են իրենց տնօրենին
Աշխարհ
Հնկաստանի ոստիկանությունը թեյի պլանտացիայում աշխատող բանվորներին մեղադրել է իրենց տնօրենի և նրա կնոջ սպանության և մարդակերության համար. այս մասին հունվարի 1-ին հայտնում է Agence France-Presse-ը:
Թեյի պլանտացիայում աշխատող բանվորները դեկտեմբերի կեսերին ապստամբություն էին բարձրացրել և հրդեհել իրենց տնօրենի տունը, որի արդյունքում զոհվել էին տնօրենն ու նրա կինը: Ապստամբության պատճառ էր հանդիսացել տնօրենի կայացրած որոշումը՝ որոշ բանվորների դուրս հանել իրենց կացարաններից:
Տեղի ոստիկանության պետը հայտարարել է, որ հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ նվազագույնը 5 մարդ է մասնակցել թեյի պլանտացիայի տիրոջ և նրա կնոջ մարմինների նկատմամբ կազմակերպած մարդակերությանը՝ կատարված դաժան սպանությունից հետո:
Ոստիկանության տվյալներով՝ սպանությանը մասնակցել է 15 մարդ, բացի այդ՝ հայտնաբերվել են ընդվզության կազմակերպիչները: Նրանցից 9 հոգի գտնվում է կալանքի տակ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)