«Պրիստիժնի» սուպերմարկետի բորբոսնած «բոմբոներկան» (տեսանյութ)
Հասարակություն
Որքան էլ Նոր տարվա «բոմբոներկան» կոմիքսների թեմա լինի, Ամանորին դեռեւս նախընտրելի է «քաղցրով» հյուր գնալ: Այս դեպքում, սակայն, տնից տուն «բոմբոներկայի» ուղեւորությունը դեռ փառք է:
Սուպերմարկետներից մեկում գնեցի շոկոլադե տուփ: Գինն էլ համեստ լրագրողիս աշխատավարձի համար բավական թանկ` մոտ 15 հազար դրամ: Բայց այ քեզ փորձանք` շոկոլադները բորբոսնած էին: Ավելին, դրանք դեռ պիտանիության ժամկետում էին: Պատկերացնում եք, թե ինչ կլիներ, եթե այդ տուփը որոշեի ինչ-որ մեկին նվիրել:
Այնպես որ, սիրելի ընթերցող, եթե այս օրերին Ձեր հյուրերն էլ նման շոկոլադներ բերեն, չվիրավորվեք, նրանք մեղավոր չեն` գնված է «պրեստիժնի» սուպերմարկետից, ժամկետն էլ` անխախտ:
Փոխարենը ... դարձյալ երկար բարակ մտքեր գրելու ցանկությունս տոնական տրամադրությունս կփչացնի, մանավանդ որ մեծ հաշվով դրանից ոչինչ չի փոխվելու: Առայժմ բավարարվենք նրանով, որ «բոմբոներկան» սրտանց են նվիրում, բայց դե ինչ իմանաս՝ փակ տուփում ինչ կա:
henaran.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը