Վենեսուելայի իշխանությունները հերքում են Չավեսի՝ կոմայի մեջ լինելու լուրերը
Աշխարհ
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլա Մադուրոն հունվարի 1-ին հերքել է ԶԼՄ-ների տարածած լուրերն այն մասին, թե նախագահ Ուգո Չավեսը արհեստական կոմայի մեջ է, գրում է Agence France-Presse-ը:
Նիկոլաս Մադուրոյի խոսքերով՝ Չավեսը հստակ գիտակցության մեջ է և հասկանում է իր դրության ողջ լրջությունը: Մադուրոն հայտարարել է, որ վերջին 3 օրվա ընթացքում 2 անգամ այցելել է նախագահին:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել այն մասին, որ Վենեսուելայի նախագահը կոմայի մեջ է:
Դեկտեմբերի 11-ից նախագահ Չավեսը Կուբայում է, ուր բուժում է ստանում չարորակ ուռուցքի դեմ: Չավեսն արդեն 4-րդ վիրահատությունն է տարել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)